Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու

ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է. ԱՅՍ ԽՈՐԱԳՐԻ ՆԵՐՔՈ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՉԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ

Արխիվ 12-16

ՎԱՐԴԱՆԻԿԸ ՇԱՇԻԿՅԱՆԻՆ ՓՈՒՌԸ ՏՎԵՑ



Գյումրիում հունիսի 23-ին տեղի ունեցած 23-ամյա Պետիկ Նազարյանի դանակահարության դեպքի բացահայտման հետ կապված արձանագրվում են նոր զարգացումներ: Ըստ շրջանառվող լուրերիª Գյումրիում ոստիկանապետին այլ վայր տեղափոխելը նույնպես շարքային կադրային տեղաշարժ չէ, այլ կապված է դանակահարության հեղինակինª Սպարտակ Ղուկասյանին ամեն գնով արդարացնելու փորձերի հետ: Շաշիկյանը լինելով Վարդան Ղուկասյանի հետ սերտ կապերի մեջ, վերջինիս որդու հանցանքը պատրաստվում էր վերագրել դեպքի վայրում այդ պահին գտնված, Սպարտակին ուղեկցող ոմն Մնացին (մականունըª Մացո) կամ Վարդան Ղուկասյանի չորս թիկնապահներից մեկին, որոնք նույնպես գտնվել են դեպքի վայրում: Այս խայտառակ գործարքի արդյունքում Շաշիկյանը փրկած կլիներ բազմաթիվ նմանօրինակ հանցանքների հեղինակ եւ կազմակերպիչ Սպարտակին: Ըստ նույն աղբյուրիª Շաշիկյանին ծախել են քաղաքային բաժնում աշխատող իր ենթակաները, ովքեր իր աշխատած ժամանակահատվածում հայտնվել էին ծայրահեղ լարված իրավիճակում: Հուսանք, որ նոր ոստիկանապետը չի պարտավորվի Շաշիկյանի ձեռնարկը հասցնել ավարտի եւ իրական մեղավորները կստանան իրենց արժանի պատիժը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ