Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու

ՙՙԻՍՊԱՆԻԱ-ԻՏԱԼԻԱ

Արխիվ 12-16

ԻՍՊԱՆԻԱ-ԻՏԱԼԻԱ



Եվրո-2012-ի Պորտուգալիա-Իսպանիա առաջին կիսաեզրափակչի հաղթողը հայտնի դարձավ միայն հետխաղյա 11 մետրանոցների արդյունքում: Առաջին խաղակեսում իսպանացիները պորտուգալացիների դարպասի ուղղությամբ ընդամենը երկու վտանգավոր հարված կատարեցին: Երկու անգամ Կասիլյասի դարպասի ուղղությամբ ոչ այնքան վտանգավոր հարված կատարեց Ռոնալդուն:
Ընդմիջումից հետո խաղի տեմպն ավելի ընկավ: Վտանգավոր գոլային պահերը գրեթե բացակայում էին: Լրացուցիչ առաջին խաղակեսում Խորդի Ալբայի փոխանցումից հետո Անդրես Ինյեստան մեն-մենակ հայտնվեց Պորտուգալիայի հավաքականի դարպասապահի դեմ, մեկ հպումով հարված կատարեց դարպասին, սակայն Պատրիսիուն կարողացավ փրկել պորտուգալացիներին: Երկրորդ 15 րոպեների ընթացքում իրական գոլային պահեր չգրանցվեցին:
Հետխաղյա 11 մետրանոցների ժամանակ Չավի Ալոնսոյի ու Ժոաու Մոուտինյուի հարվածներից հետո դարպասապահները հետ մղեցին գնդակը,
Անդրես Ինյեստան ու Պեպեն չվրիպեցին, Պիկեն ու Նանին ոչ մի շանս չտվեցին Պատրիսիուին եւ Կասիլյասին: Սերխիո Ռամոսը գրավեց Պատրիսիուի դարպասը, իսկ Բրունու Ալվեշը հարվածեց հորիզոնական դարպասաձողին, եւ Սեսկ Ֆաբրեգասի հարվածը հաղթանակ բերեց Իսպանիային` 4:2: Ընդհանուր առմամբ խաղը դիտարժան չէր, միայն լրացուցիչ ժամանակի առաջին խաղակեսում իսպանացիները հիշեցին ու հիշեցրեցին, որ իրենք աշխարհի եւ Եվրոպայի գործող չեմպիոնն են:  
Շատերի կանխատեսած Իսպանիա-Գերմանիա եզրափակիչը կարող էր կայանալ, բայց... Իտալիա-Գերմանիա կիսաեզրափակչում Բալոտելիի խփած երկու գոլերը հաղթանակ պարգեւեցին իտալացիներին (Օզիլի` 11 մետրանոցից խփած գնդակը զուտ սփոփեց գերմանացիներին), եւ հուլիսի 1-ին կկայանա Իսպանիա-Իտալիա եզրափակիչը: Հիշեցնենք, որ նրանց հանդիպումը խմբային փուլում ավարտվել էր 1:1 հաշվով:  
Մինչդեռ մասնագետները նախապատվությունը տալիս էին Գերմանիային, թեեւ գերմանացիները պաշտոնական խաղերում երբեք չեն կարողացել հաղթել իտալացիներին:
Վերջին անգամ կողմերի միջեւ պաշտոնական հանդիպում կայացել է 2006թ. աշխարհի առաջնության կիսաեզրափակչում, երբ Գերմանիան սեփական հարկի տակ լրացուցիչ ժամանակում 0:2 հաշվով զիջեց Իտալիային: Իտալացիները Գերմանիային հաղթել են նաեւ ՙԵվրո-1982՚-ի եզրափակչում ու աշխարհի 1970թ. առաջնության կիսաեզրափակչում:
Գերմանիան վերջին 15 պաշտոնական խաղերում հաղթանակ է տոնել` սահմանելով համաշխարհային ռեկորդ:
Գերմանիան 6 անգամ է դուրս եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ ու պարտվել է միայն 1988թ.: Գերմանացիները վերջին 20 հանդիպումներում կարողացել են գրավել մրցակիցների դարպասը:
Չեզարե Պրանդելիի գլխավորությամբ Իտալիան պաշտոնական խաղերում պարտություն չի կրել:

Պատրաստեց Ռ. ԹԱԹՈՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ