Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու

ՄԵՐ ՀԻՆ ԵՎ ՉԼԱՐՎԱԾ ԴԱՇՆԱՄՈՒՐԸ

Արխիվ 12-16

ՄԵՐ ՀԻՆ ԵՎ ՉԼԱՐՎԱԾ ԴԱՇՆԱՄՈՒՐԸ

Օրերս Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել համերգ, որին մասնակցել է ԱՄՆ-ից ժամանած ջազային դաշնակահար Ուրի Քեյնը: ՙԳրեմմի՚ մրցանակի հավակնորդ Քեյնը մեծ պահանջարկ ունի ամբողջ աշխարհում եւ լավագույն ջազային փառատոների ամենացանկալի հյուրն է: Վերջինս համերգից առաջ առավոտյան ունեցել է ընդամենը մեկ փորձ, որի ընթացքում խնդրել է տնօրինությանը լարել դաշնամուրը, ինչն էլ արվել է: ՙԻրավունք՚-ի հետ զրույցում ՀՀ պետական կամերային նվագախմբի տնօրեն ՆՈՐԱՅՐ ՆԱԶԱՐՅԱՆՆ ասաց, որ  Կամերային երաժշտության տան դաշնամուրը 40 տարուց ավելի է, ինչ ծառայում է ոչ միայն մեր տեղական, այլ նաեւ արտերկրից ժամանած երաժիշտներին: ՙԴաշնամուրն, ինչպես ասում են,  իր ՙկյանքն ապրել՚ է եւ կարիք ունի ամբողջովին վերանորոգվելու: Իսկ դրա համար պետք է դաշնամուրը տեղափոխել Գերմանիա. այնտեղ է նրա հայրենիքը: Իսկ դա մեծ գումարների հետ կապված հարց է: Ինչ վերաբերում է դաշնամուրը լարելուն, ապա այն լարում են գրեթե բոլոր համերգներից առաջ, ինչն այնքան էլ ցանկալի չէ գործիքի համար՚,- ընդգծեց պարոն Նազարյանը:

Վ. Մ.

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ