Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու

ՙՀԱՅԱՍՏԱՆԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՖՐԻԿԱՅԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՉԷ

Արխիվ 12-16

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՖՐԻԿԱՅԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՉԷ
ՙ
Վերջին շրջանում աֆրիկացիների մեծ հոսք է նկատվում դեպի Հայաստան, որոնք մեր երկիրն օգտագործում են որպես տարանցիկ գոտի` Եվրոպա մեկնելու համար՚,- ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանի այս հայտարարությունը անմիջապես արձագանք գտավ ՀՀ կառավարությունում: Երեկ ընդունվեց որոշում, ըստ որի, աֆրիկյան 38 երկրներից Հայաստանի մուտքի վիզա ստանալը բավական կխստացվի: Հետաքրքիր է, նորընտիր կառավարությունը մտավախություն չունի±, թե գրանտածիծ իրավապաշտպան կառույցները հիմա էլ մեծ աղմուկ կբարձրացնեն ու կասեն, որ սա խտրականության դրսեւորում է: Մինչդեռ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ ավելի լավատես գտնվեց եւ ՙԻրավունք՚-ի հետ զրույցում նշեց. ՙԳտնում եմ, Հայաստանը միայնակ չէ այդ որոշումների մեջ: Համոզված եմ, որ կլինեն մի շարք պետություններ, այդ թվում նաեւ եվրոպական, որոնք այդ նույն հիմքով նույնիսկ արգելք կդնեն աֆրիկյան երկրների մուտք գործելու համար: Եվ չեմ կարծում, որ պետք է առաջնորդվել այն հանգամանքով, թե կարող է դրանից աղմուկ բարձրանալ կամ չբարձրանալ: Եթե կան հիմքեր, ապա որոշակի խնդիրներ լուծելու համար, պետք է գնալ նաեւ այդպիսի քայլի՚:
Մի խոսքով, աֆրիկյան վտարանդիներ, այլեւս Հայաստանը ձեզ համար միջանկյալ կայարան չէ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ