Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու

ՙՙՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՄ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՈՂՋԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ՚

Արխիվ 12-16

ՙՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՄ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՈՂՋԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ՚

Հունիսի 26-ին, Ազատության հրապարակում տեղի ունեցած ՀԱԿ սակավաթիվ հանրահավաքի ժամանակ, ՀՀՇ վարչության նախագահ եւ ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանը, իր հերթական, չինքնահաստատված ելույթի ժամանակ հայտարարել է , որ այսուհետ իրենք չեն պատասխանելու ԱԺ պատգամավորներ` ԱՄ կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի, ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանի եւ ՙՔրիստոնեա-դեմոկրատական՚ կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանի ելույթներին: Դե բնականաբար, որտեղի±ց պատասխանեն, եթե պատասխան չունեն: Այնուամենայնիվ, այս կապակցությամբ պարոն Գեղամյանը կարծում է. ՙՍա խոսում է նրա մասին, որ անցած ժամանակահատվածում, մայիսի 6-ից հետո, Արամ Մանուկյանը բավականին ճիշտ հետեւություններ է արել: Արձագանքելու համար Հայկ Բաբուխանյանի, Խոսրով Հարությունյանի եւ Արտաշես Գեղամյանի ելույթներին, առնվազն մեր կրթվածության գոնե 10 տոկոսի չափով պետք է պատրաստված լինի գործիչը, որպեսզի գոնե ելույթներում բերված բառերի բովանդակային իմաստն իմանա: Ուստի ես ողջունում եմ  պարոն Մանուկյանի ինքնաքննադատական այդ գնահատականը եւ կարծում եմ, որ, այո, եթե նա ուշադիր հետեւի մեր ելույթներին, աշխատի իր վրա, ապա 2017թվականին, երբ 5-րդ գումարման Ազգային ժողովն արդեն իր աշխատանքները ավարտած կլինի, նա գոնե 40-45 տոկոսով կհասկանա մեր երեք պատգամավորների ելույթների բովանդակությունը: Ես ողջունում եմ իր այդ ողջամիտ, իրատեսական մոտեցումը՚:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ