Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու

... ՍՆՈՒՑՎԵԼՈՎ ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆԿՐԿՆԵԼԻ ԻՆՔՆՈՒԹՅԱՄԲ

Արխիվ 12-16

... ՍՆՈՒՑՎԵԼՈՎ ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆԿՐԿՆԵԼԻ ԻՆՔՆՈՒԹՅԱՄԲ

Հայ ականավոր կոմպոզիտոր ԱԼԵՔՍԱՆԴՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ մահվան կապակցությամբ անգլիական ՙԳրամոֆոն՚ ամսագիրը տպագրել է հոդված, որից ներկայացնում ենք մի հատված.
-Հիմնվելով խորհրդային դարաշրջանի մանկավարժական ավանդույթների վրա եւ սնուցվելով Հայաստանի դասական երաժշտության հոգեւոր հայր Կոմիտասի անկրկնելի ինքնությամբ` Հարությունյանի` հիշողություններ արթնացնող, մեծ վարպետությամբ գրված եւ ուշագրավ երաժշտական լեզուն մեծ վերելք ապրեց...  
Նրա վաղ ստեղծագործությունների հիմքում ընկած են բնատուր իմպրովիզատորական հմտությունները, մինչդեռ նրա ՙՍայաթ-Նովա՚ օպերան (1967թ.) փառաբանում է հայ գուսանին որպես ազգային գուսանական արվեստի` դարերով սրբագործված ռոմանտիկ իդեալ...
Եթե գոյություն ունի մի ստեղծագործություն, որը նույնչափ գրավել է հանդիսատեսի, ինչպես եւ քննադատների ուշադրությունը, դա ջութակի համար գրված ՙՀայաստան-88՚ համերգն է, որի ոգեշնչման աղբյուր է հանդիսացել Սպիտակի երկրաշարժը: Համերգը բացահայտեց Հարությունյանի խորաթափանց եւ ներդաշնակ անհատականությունը:
1950թ. գրված Շեփորի կոնցերտը մեծ հռչակ բերեց կոմպոզիտորին: Աշխարհում չկա կոնսերվատորիա, որի ուսումնական ծրագրերում, մրցույթներում եւ համերգային ծրագրերում ներառած չլինեն այս ստեղծագործությունը...

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ