Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՈՂ ԽԱՎԸ

Արխիվ 12-16

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՈՂ ԽԱՎԸ

Բրազիլիայի իշխանությունները ՙհաշվարկել՚ են, թե կարդացած մեկ գիրքը ինչ չափով է հանցագործին մոտեցնում ապաշխարանքին: Ըստ նրանց, անկախ գրական արժեքից, ազատազրկված մարդիկ գիրք կարդալով կարող են 4 օրով կրճատել իրենց պատժաժամկետը: Ճիշտ է, տարվա կտրվածքով կրթական ՙբարեգործությունը՚ լիմիտավորված է 12 գրքով եւ, համապատասխանաբարª 48 օրով: Սակայն էականն այն է, որ դատապարտյալները ՙչաճելու՚ ճար չունեն, քանի որ յուրաքանչյուր գիրքը կարդալու ապացույց կարող է հանդիսանալ միայն բանտարկյալի կողմից գրված եւ համապատասխան փորձագետների կողմից դրական գնահատված... էսսեն:

ՎԵՐԱԴԱՐՁՐԵՔ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԸ

ՌԴ ոստիկանությունը խոստովանել է, որ փողոցներում տեղադրված տեսախցիկները չեն կարող օբյեկտիվորեն ներկայացնել վարորդների կողմից թույլ տրված խախտումները: Մասնավորապես նշվել է, որ այդ սարքավորումները, փաստորեն, դալտոնիկ են եւ արձանագրվել են դեպքեր, երբ կանաչ լույսը ներկայացվել է որպես կարմիր:

ՄԱՆԿԱՍՊԱՆԸ

Մերձմոսկովյան Դոլգոպրուդնի քաղաքում 28-ամյա Գալինա Ռյաբկովային երեկ իրավապահները ՙփոխանցեցին՚... հոգեբույժներին, քանի որ ի զորու չէին նորմալ բանականության շրջանակներում բացատրել նրա արարքը: Բազմահարկ շենքի 8-րդ հարկում բնակվող այդ կինը, համարելով, որ կարող է մինչեւ վերջ նպատակին չհասնել, իր 4 եւ 7 տարեկան երկու որդիներին բարձրացրել էր 15-րդ հարկ եւ այնտեղից գցել ներքեւ: Ամենասարսափելին այն է, որ Գալինան իր արարքը բացատրում է, թե երեխաները իրեն զզվեցրել էին եւ այդ պատճառով որոշել է ազատվել նրանցից:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ