Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու

ՙԿԱԼԱՆԱՎԱՅՐԻՑ` ԿԱԽԱՂԱՆ

Արխիվ 12-16

ԿԱԼԱՆԱՎԱՅՐԻՑ` ԿԱԽԱՂԱՆ

Կրկնակի ինքնասպանության առնչությամբ հենց դեպքի օրը հարուցվել էր քրեական գործ` ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Դա նշանակում է, որ իրավապահների մոտ կար համոզմունք, որ կատարվել էր հանցագործություն: Դեպքի վերաբերյալ ոստիկանության կայքում առայժմ հաղորդագրություն չի տեղադրվել, իսկ լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկություններից պարզ չէ, թե ում կարող է ներկայացվել մեղադրանքը: Հայտնի է ընդամենը, որ հունիսի 26-ի առավոտյան իրենց առանձնատան ամրանից կախվել էին 62-ամյա Պետրոս Գալուստովը եւ նրա որդին` 30-ամյա Արթուր Գալուստյանը: Արթուր Գալուստյանը մի քանի օր առաջ էր ազատվել կալանավայրից:


ԶԳՈՒՇԱՑԵՔ ԴԵՌԱՀԱՍ ԱՂՋՆԱԿՆԵՐԻՑ

Ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, Թամանյան փողոցի թիվ 4 շենքի մոտից հունիսի 25-ին բերման էին ենթարկել 17-ամյա Մուշեղ Խ.-ին եւ 16-ամյա Անի Թ.-ին,  որոնք բաժնում տվել էին կիսախոստովանական ցուցմունք: Այսպես, նրանք ՙազնվորեն՚ տեղեկացրել էին ոստիկաններին, որ այդ օրը, ժամը 04:00-ին, 3 հոգով մուտք էին գործել Մաշտոցի պողոտայի թիվ 52 շենքի մոտ գտնվող խանութ, որտեղ Անին երկաթյա ձողով հարվածել էր վաճառողի գլխին: Հարձակման նպատակն էր կողոպտել խանութը, սակայն, ըստ ոստիկանների, հանցագործների ՙկամքից անկախ հանցագործությունը չկարողանալով ավարտին հասցնել` դիմել են փախուստի՚:
ՙԱպաշխարած՚ հանցագործները սակայն չեն ՙծակվել՚ մինչև վերջ, և Մուշեղի եւ Անիի հանցակցի անձը պարզելու ու հայտնաբերելու համար օպերատիվ-հետախուզական միջոցառումները պետք է շարունակվեն:

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ