Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու

Բավականին տեւական ժամանակ էր...

Արխիվ 12-16

Բավականին տեւական ժամանակ էր, ինչ գոմիկների պաշտպանները եւ բանակը վարկաբեկողները համացանցի տարածքում սսկվել են` իրենց լեզուները կամ ավելի ճիշտ` ստեղնաշարերը պահելով չասենք էլ որտեղ: Սակայն երեւի թե լռությունը այս կոնտինգենտի համար անտանելի էր, ու առաջ մղվեց տափակ ՙհումորային՚ հաղորդումներով հայտնի դերասան ՍԵՐԳԵՅ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ (Յոժը): Սույն կերպարանքը, որը չի խորշում տեսախցիկի առաջ թուղթ ուտելուց, ոչ ավել, ոչ պակաս, Ծոմակի` այլեւս փակված գարշելի որջի հրկիզումը եւ ՙՀարսնաքարում՚ հայ սպային ծեծելով մահվան դուռ հասցնելը նույն հարթության վրա է դրել, դրան գումարելով նաեւ նորանոր վայրահաչությունները բանակի հասցեին ու ՙպատասխան տալու՚ սպառնալիքը: Մնում է զարմանալ ու զարմանալ, որ ծաղրածուն իր կլոունությունով զբաղվելու փոխարեն փորձում է հանրությանը դասեր տալ: Ուստի, զարմանալով հանդերձ, նրան կառաջարկենք, որ հաջորդ անգամ թղթի փոխարեն տեսախցիկի առաջ ծամի այն ստեղնաշարը, որով հավաքել է այդ  նյութը:
Ինչ վերաբերում է ՙՀարսնաքարին՚, ապա ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության բաժնի պետ ԱՐՍԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ ապշեցուցիչ մանրամասներ է բացահայտել: Պարզվում է, որ դեպքի վայրից ՙքիչ հեռու մենք քննչական գործողություն կատարեցինք` տեսագրությունն առգրավելու նպատակով, սակայն մեզ տեղեկացրին, որ տեսաձայնագրող սարքը վաղուց անսարք է եղել... Իսկ զննության ժամանակ պարզվեց, որ այն տեղանքը, որտեղ բուն դեպքն է տեղի ունեցել, այդ հատվածը չի տեսանկարահանվում՚: Զարմանալիորեն ստացվում է, որ ռեստորանային համալիրում կան տեսախցիկների տեսադաշտից միտումնավոր դուրս թողնված հատվածներ, եւ այսպես կոչված` ՙանվտանգության աշխատակիցները՚ շատ լավ էլ գիտեն, թե որտեղ զբաղվեն ՙսամասուդ անելով՚, որպեսզի այնուհետ տեսագրության տեսքով իրեղեն ապացույցներ չլինեն:  
Հիշում եք` հայտնի մուլտֆիլմի Վինի Թուխի խոսքը. ՙՍրանք սխալ մեղուներ են եւ պատրաստում են սխալ մեղր՚: Մուլտֆիլմի հերոսի այդ խոսքը զարմանալի ճշգրտությամբ համապատասխանում է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ մոտեցումներին. ՙԺողովրդի քաղաքական զարգացվածության մակարդակն այնքան ցածր էր, որ նույնիսկ ես չէի կարող պատկերացնել` իմ ողջ ռեալիստական պատկերացումներով հանդերձ: Այստեղ ընդդիմության մեղքն էլ կա: Չկարողացանք համոզել ժողովրդին, որ հնարավոր է բան փոխել՚: Զարմանալի է` հիմա ինչ, սխա±լ ժողովուրդ ունենք, որ չեն կարողացել համոզել` ՀՅԴ-ին ձայն տալու:
Ով ասես քիթը խոթել է մեր ընտրությունների մեջ, եւ հերթը հասավ բրիտանական ծագումնաբանությամբ եւ թուրքի փեսաներով հագեցած ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԽՄԲԻՆ: Սույն աստվածատհաճ հիմնարկությունը հրապարակել է զեկույց, ուր հայտարարում է. ՙԵթե Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունները չանցնեն ազատ եւ արդար` հաղթողին շնորհելով հզոր քաղաքական մանդատ, իշխանությունը բավական լեգիտիմություն չի ունենա` բազմակողմանի բարեփոխումներ իրականացնելու, կոռուպցիայի դեմ պայքարելու եւ ԼՂ հակամարտությունը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու համար՚: Զարմանալի է, որ բազում հակահայկական ՙբաղադրատոմսերով՚ Արցախի հարցում քիթը խոթող այդ կառույցը ինչպես է հիմա էլ խցկվում ընտրությունների մեջ: Ուստի, զարմանալով հանդերձ, մնում է իշխանությանն առաջարկել, որ այդ հիմնարկի ներկայացուցիչների մուտքը ՀՀ արգելեն, ինչպես նաեւ հետաքննեն` արդյոք Լեւոն Զուրաբյանի` այդտեղ որպես փորձագետ աշխատելը չի պարունակում պետական հանցագործությունների դրվագներ:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ