Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու

16 ՀԱԶԱՐ ԴՐԱՄՈՎ 20 ՐՈՊԵՈՒՄ ՀԱՍՆԵԼՈՒ ԵՆՔ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ

Արխիվ 12-16

16 ՀԱԶԱՐ ԴՐԱՄՈՎ 20 ՐՈՊԵՈՒՄ
ՀԱՍՆԵԼՈՒ ԵՆՔ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ


Արդեն նույնիսկ վրացական լրատվամիջոցներն են հայտնում, որ Ստեփանակերտի օդանավակայանը պատրաստ է շահագործման եւ ցանկացած պահի կարող է չվերթներ ընդունել: Նույնիսկ նշվում է, որ տոմսի գինը լինելու է 16 հազար դրամ: Գաղտնիք չէ, որ սպասված առաջին հանդիսավոր թռիչքը ինչ-ինչ պատճառներով դեռ չի իրականանում, թեպետ ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԸ հավատացնում է, որ ոչ մի քաղաքական դրդապատճառ չկա.
-Ո±վ է ասել, որ թռիչքը ձգձգվում է, ամեն ինչ գնում է ըստ նախատեսված ծրագրի: Նախեւառաջ ամբողջովին օդանավակայանը պատրաստ է, շուտով ինքնաթիռը նույնպես կսկսի աշխատել: Սկզբնական փուլում կլինեն փորձնական, տեխնիկական թռիչքներ եւ միայն դրանց ավարտից հետո մեր հայրենակիցները կօգտվեն օդային տրանսպորտից: Մոտ ապագայում օդանավակայանը կսկսի ամբողջությամբ աշխատել:
- Ըստ Ձեզ, ինչպե±ս է ապահովվելու թռիչքների անվտանգությունը, քանի որ Ադրբեջանը մշտապես սպառնալիքներ է հնչեցրել օդանավակայանի շահագործման հետ կապված:
- Մենք ունենք բոլոր հնարավորությունները անվտանգության բարձր մակարդակով եւ թռիչքները դյուրին կերպով կազմակերպելու համար: Եթե Ադրբեջանը փորձի վնասել, ապա այն անկանխատեսելի հետեւանքներ կարող է ունենալ: Եվ, եթե Ադրբեջանը իրոք մտադիր է պատերազմ սկսել, ուրեմն` ինքնաթիռի վրա հարձակումները կլինեն ոչ թե պատճառ, այլ առիթ: Բայց առիթը կարելի է փնտրել ոչ միայն ինքնաթիռի, այլ ցանկացած երեւույթի մեջ` մեքենայի, մրջյունի եւ այլն: Հետեւաբար անհոգ եղեք, այս տեսանկյունից ամեն ինչ նորմալ է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ