Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու

ՙՙԱՄԵՆ ՄԱՐԴ ՉՊԵՏՔ Է ՀԱՅՏՆՎԻ ԵԹԵՐՈՒՄ

Արխիվ 12-16

ԱՄԵՆ ՄԱՐԴ ՉՊԵՏՔ Է ՀԱՅՏՆՎԻ ԵԹԵՐՈՒՄ



Եվ այսպես, հայտնի դարձան Եվրոպայի ֆուտբոլի 2012 թվականի առաջնության կիսաեզրափակչի մասնակիցները, եւ չեմպիոնի տիտղոսը կվիճարկեն Իսպանիան, Իտալիան, Գերմանիան եւ Պորտուգալիան: Վաղը եւ մյուս օրը կկայանան Իսպանիա-Պորտուգալիա, Գերմանիա-Իտալիա կիսաեզրափակիչ հանդիպումները, իսկ հուլիսի 1-ին` եզրափակիչը:  
ՙՈւղիղ կապի՚ ժամանակ հայտնի մարզական մեկնաբան ՍՈՒՐԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ չէր բացառել Գերմանիա-Իսպանիա եզրափակչի կրկնությունը: Մենք զրուցել էինք նաեւ մեր ազգային հավաքականի, երկրի առաջնության մասին:
-Մեր հավաքականին իր ներուժով ո±ր հավաքականի հետ կարելի է համեմատել:
- Կարծում եմ` մեր հավաքականը Լեհաստանի կամ նույնիսկ Ուկրաինայի հավաքականից վատ չէր հանդես գա: Իհարկե, պետք չէ շատ ոգեւորվել. առաջիկայում նոր պատասխանատու ելույթներ կան: Նախկինում մերոնք տակտիկապես շատ կծկված, վախվխելով էին խաղում, եւ դա լրացուցիչ առավելություն էր տալիս մրցակցին: Մինչդեռ ուժեղների հետ պիտի համարձակ խաղաս, անընդհատ ձգտես քո կամքը թելադրել, այլ ոչ թե ենթարկվես իր կամքին, այլապես երկար չես դիմանա: Ու մեր հավաքականը ինքն էր ձգտում իր կամքը թելադրել, ու պատահական չէ, որ մերոնք ավելի շատ գոլ խփեցին ու հանդիպումների ընթացքում էլ բազմաթիվ գոլային պահեր էին ստեղծում:
Պատմության մեջ դեպքեր են եղել, երբ ֆուտբոլային ոչ հզոր երկիրը ինչ-որ ժամանակահատվածում ուժեղ հավաքական է ունեցել: Կարող եմ բերել Բուլղարիայի հավաքականի օրինակը, երբ Խրիստո Ստոիչկովն էր խաղում: 1994 թվականին ներկա եմ եղել ԱՄՆ-ում տեղի ունեցած աշխարհի առաջնությանը, եւ ինչ-որ տեղ Բուլղարիայի հավաքականի բախտը բերեց. Արգենտինայի պես շատ հզոր հավաքականը ասպարեզից դուրս մնաց: Մարադոնան էլ դեռ խաղում էր, ինչ-որ թմրանյութի հարց մեջբերեցին... Վերջերս Մարադոնայի մասին կինոնկարից պարզվեց, որ ՖԻՖԱ-ն դա հատուկ էր արել, որ Արգենտինան Բրազիլիայի դեմ չլինի, որն էլ եզրափակչում հաղթեց: Իսկ Բուլղարիան շատ լավ ֆուտբոլ ցուցադրեց,  Գերմանիային, ապա կիսաեզրափակչում էլ հաղթեց ու գրավեց երրորդ տեղը:
Ընթացիկ առաջնությունը տարբերվում է գոնե նրանով, որ թիմերի մեծամասնությունն արդեն հասկացել է, որ հարկավոր է շեշտը դնել տեղի ֆուտբոլիստների վրա: Հսկայական գումարներ էին տալիս, բերում էին միջինից ցածր մակարդակի ֆուտբոլիստների, ովքեր փողոցում են մնացել, չեն կարողացել տեղավորվել... Հետո պարզվում է, որ մեր ֆուտբոլիստներից լավը չեն, եւ մեր ֆուտբոլիստներն ասում են` եթե ինձնից 5 անգամ բարձր է ստանում, թող ինքն էլ վազի: Իսկ այդ լեգեոներներն էլ (կային, որ 8-10 հազար էին ստանում, իսկ մեզ մոտ ծախսերը մեծ չեն) այնպես էին խաղում, որ հանկարծ կոտրվածք, լուրջ վնասվածք չստանան, պայքարին չէին տրվում: ՙՄիկայի՚ օրինակը ամենացայտունն է. տարիներ շարունակ Միքայել Բաղդասարովը շատ լեգեոներներ է բերել, շատ փող է ծախսել, սակայն արդյունքը չէր երեւում, եւ հիմա տեղի երեխաները տասնապատիկ լավ են խաղում:
- Մեկնաբանների սխալներն այնքան շատ են, որ կարող ենք դրանցով էջեր լցնել: Ինչպիսի±ն պետք է լինի մարզական մեկնաբանը:
- Փափուկ, երաժշտական, ինչպես ասում են` սպորտային ձայն պետք է ունենա: Այդ առումով ժամանակին անկրկնելի էին Լեւոն Դանիելյանը եւ Նիկոլայ Օզերովը: Ինձ հետ ժամանակին սկսել էր հաղորդել Ռազմիկ Արզոյանը, ով շատ կիրթ, լավ անձնավորություն էր ու նաեւ զուտ տեղեկատվական ծրագրերի լավ հաղորդավար: Նա Լեւիտանի ձայնը ուներ, իսկ 90 րոպե նման պաշտոնական ձայնը լսելը շատ դժվար է, եւ ֆուտբոլասերները նրան չընդունեցին: Շատ կարեւոր է առոգանությունը: Լեզուն էլ է նպաստում, որ ռեպորտաժներն ավելի հետաքրքիր լինեն, կարողանաս տուգանային հրապարակում խճճված իրավիճակների ժամանակ ոգեւորել ֆուտբոլասերներին: Կարեւոր են ֆուտբոլային գիտելիքները, ամենակարեւորը` մեկնաբանը չպետք է փորձի ամենագետ երեւալ, դա վատ են ընդունում շատ ֆուտբոլասերներ, ովքեր մեկնաբաններից ավելի խելոք են, ավելի գիտակից: Եվ կարեւոր է, որ ինքդ քեզ եթերում չհակասես: Մարզական մեկնաբանի ընտրություն պետք է կատարվի, ամեն մարդ չպետք է հայտնվի եթերում:

Ռ. ԹԱԹՈՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ