Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու

ՙՄԵՐ ԵՐԿԻՐԸ 1920 ԹՎԱԿԱՆԻՑ ՕԿՈՒՊԱՑՎԱԾ Է

Արխիվ 12-16

ՄԵՐ ԵՐԿԻՐԸ 1920 ԹՎԱԿԱՆԻՑ ՕԿՈՒՊԱՑՎԱԾ Է



Հունիսի 21-ին ՙՉենք լռելու՚ նախաձեռնության YouTube-ի ալիքում տեղի ունեցավ նախաձեռնության կողմից պատրաստված ՙԱնի. նեղացնել ավերակների թագուհուն՚ վավերագրական ֆիլմի առցանց պրեմիերան` հայերեն եւ ռուսերեն: Ֆիլմը նկարահանել են ՙՉենք լռելու՚-ի երիտասարդները` Արեւմտյան Հայաստան կատարած ուխտագնացության ընթացքում:
Ժապավենում ցույց է տրված, թե ինչ ողբալի վիճակում է հայտնվել հայկական մշակութային ժառանգությունը թուրքերի ձեռքում` միջազգային կառույցների քար լռության պայմաններում:
Նախաձեռնության անդամները նկարահանած կադրերը` կից գրության հետ միասին, ուղարկել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին` պահանջելով գործուն քայլեր ձեռնարկել Անիի ավերակների պահպանման ուղղությամբ:
ՀՀ նախագահին կից Հանրային խորհրդի կրոնի, սփյուռքի եւ միջազգային ինտեգրման հանձնաժողովի պատմական-ազգային արժեքների, հուշարձանների  պահպանության, պատկանելության եւ օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովի նախագահ ԺԱՍՄԻՆ ԱՍՐՅԱՆԸ mardik.am-ի հետ զրույցում հայտնել է, որ ենթահանձնաժողովի բոլոր անդամների կողմից միաձայն որոշված է` ձեռնարկել անշարժ եւ բնության հուշարձանների ցուցակագրումը, անձնագրավորումը, եւ կառավարությանը ներկայացնել, որպեսզի դրանք պետության պահպանության տակ առնվեն: Նա հայտնել է, որ, եթե լինում են հարցեր, իրենց նիստերին անպայման հրավիրում են նաեւ մշակույթի նախարարության ներկայացուցիչներին:
Ըստ Ժասմին Ասրյանի, ոչ միայն Հայաստանի հուշարձաններն են ցուցակագրվելու, այլ նաեւ արտերկում գտնվող հուշարձանները, այդ թվում նաեւ` Արեւմտյան Հայաստանում գտնվողները, սակայն դեռ պետք է որոշ խնդիրներ լուծել:
Լրատվամիջոցի այն հարցին, թե արդյոք անհրաժեշտ չէ±ր, որպեսզի մշակույթի նախարարությունն ավելի վաղ զբաղվեր այդ հարցով, Ժ. Ասրյանը պատասխանել է, որ այդ հարցը պետք է տալ մշակույթի նախարարությանը:
Վերոնշյալի  մասին կարծիք իմանալու ակնկալիքով դիմեցինք հուշարձանագետ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ:
- Այդ ֆիլմը չեմ տեսել, ուստի, բնական է, չեմ կարող ասել, թե ինչքանով գրագետ աշխատանք է կատարվել:
- Ֆիլմը մի կողմ թողնենք եւ խոսենք ընդհանրապես Թուրքիայում հայկական հուշարձանների ոչնչացման մասին: Ի±նչ պետք է արվի, որը չի արվում, ո±ւմ պետք է դիմենք, ճի±շտ է ՅՈՒՆԵՍԿՕ-ին դիմելը: Թե± պետք է պետական մակարդակով հարցը բարձրացվի, չնայած, իհարկե, մեր երկրների միջեւ գոյություն չունեն դիվանագիտական հարաբերություններ:
- Անիի պահպանության, պաշտպանության ջատագովը պետք է ինքը իր նկարագիրն ունենա: Ճիշտն ասած, մենք հիմա այնպիսի վիճակում ենք, որ այդ քայլը չի ընկալվի: Այդ նույն Թուրքիան այստեղ մի քանի բան մատնացույց կանի եւ կասի` այս վիճակում որ դուք ձեր հուշարձանները պահում եք, մեզնից էլ ի±նչ եք պահանջում:
- Այսինքն` մենք մեզ մոտ կարգավորենք, ապա նոր միայն նրանցից պահանջե±նք:
- Ումից ենք պահանջում, Թուրքիայից: Մինչդեռ մեր երկիրը 1920 թվականից օկուպացված է, բայց մենք դա էլ չենք գիտակցում ու երբեք դա չենք բարձրաձայնել: Ինչպես 1974 թվականից Կիպրոսն է օկուպացված, նույն կարգավիճակում ենք մենք: Եվ պահանջում ենք օկուպացնողից, որ պահպանե±ն մեր հուշարձանները: Եվ հենց այս պատճառով լուրջ չեմ ընդունում Անիի վերաբերյալ ֆիլմը, նախաձեռնությունները... Դրանք քամիներ են...

Ռ. ԹԱԹՈՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ