Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու

ՙՙԲՀԿ-Ն ՀԱԿ-ԻՆ ԱՊԱԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ Է ՀԱՄԱՐՈՒՄ

Արխիվ 12-16

ԲՀԿ-Ն ՀԱԿ-ԻՆ ԱՊԱԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ Է ՀԱՄԱՐՈՒՄ

Չնայած նրան, որ ԱԺ ԲՀԿ խմբակցությունը դեմ քվեարկեց կառավարության նոր ծրագրին, միեւնույն ժամանակ, ըստ որոշ լրատվամիջոցների, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպում է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Իսկ, թե ինչ է վերջինս փոխանցել իր խմբակցության անդամներին հանդիպման մասին` հարցով դիմեցինք ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ հասարակայնության հետ կապերի պատասխանատու ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԻՆ:
-Ես ասել եմ եւ նորից կասեմ, որ լինելով ԲՀԿ հասարակայնության հետ կապերի պատասխանատու, պատրաստ եմ մեկնաբանել եւ տալ ինֆորմացիա ու բացատրել այն ամենը, ինչ անում է ԲՀԿ-ն: Իսկ ասեկոսեների, կարծիքների, եւ, իբր, հավաստի աղբյուրների համաձայն գրում են թերթերը. ես չեմ ուզում մեկնաբանել:
- Նույնիսկ չեք ուզում ասել, եղե±լ է հանդիպում, թե± ոչ:
- Ես կոնկրետ պատասխանեցի, բայց այդուհանդերձ, եթե հետաքրքիր է` ասեմ, որ հանդիպում կարող է ե°ւ լինել, ե°ւ չլինել, Դուք կարծում եք, որ մեր առաջնորդը այլ ուժերի առաջնորդների հետ հանդիպումներ չի± ունենում:
- Մենք բնավ էլ այդպես չենք կարծում, բայց եթե եղել է այդ հանդիպումը, ցանկանում ենք տեղեկանալ, թե ի±նչ է խոսվել եւ ի±նչ է փոխանցվել Ձեզ:
- Ես միայն կարող եմ ասել, որ մեզ ոչինչ չի փոխանցվել, որը հստակ է, այդ թվում հասկանալով Ձեր հարցի ենթատեքստը, կասեմ, որ որեւէ բան մեզ չի ասվել:
- Անկախ ամեն ինչից` իմ հաջորդ հարցը եւս լրատվամիջոցներից եկած ինֆորմացիային է վերաբերվում, որտեղ ասվում է, որ ԲՀԿ-ն միայն ու միայն դեմ է քվեարկել կառավարության ծրագրին, հավանություն չտալով կոնկրետ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Ստացվում է, որ ԲՀԿ-ի խնդիրը կապված է վարչապետի անձի հե±տ:
- Ոչ, չկա նման բան, եւ մենք դեմ ենք արտահայտվել ե°ւ գործող վարչապետի թեկնածությանը, ե°ւ հատկապես ծրագրին, որի առումով բազմաթիվ պատճառաբանություններ ենք բերել:
- Այսօր տեղի կունենա ՀԱԿ-ի հերթական հանրահավաքը, հնարավո±ր է, որ ԲՀԿ-ն եւս մասնակցի այդ հանրահավաքին, քանի որ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ դուք պատրաստվում եք ստեղծել միասնական ճակատ այլ ուժերի հետ:
- Նաիրա Զոհրաբյանը երբ խոսում էր միասնական ճակատ ստեղծելու մասին, շատ կառուցողական մտքով է հանդես եկել, առհասարակ` կոնստրուկտիվ քաղաքական ուժերի հետ համագործակցելու մասին, ինչը շատ տրամաբանական է եւ ընդունված է ողջ աշխարհում, բացառապես այն դեպքերում, երբ գերակա է ՀՀ-ի ու ժողովրդի շահերը: Ինչ վերաբերում է հանրահավաքին մասնակցելուն, դա ոչ մի կերպ չի տեղավորվում իմ արտահայտած մտքերի շրջանակին:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ