ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է. ԱՅՍ ԽՈՐԱԳՐԻ ՆԵՐՔՈ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՉԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ
Արխիվ 12-16
Ըստ ՀԱԿ-ին մոտ կանգնած աղբյուրի` այդտեղ այսօրվա հանրահավաքին ընդառաջ ծանր վեճեր են եղել, քանզի պարզ է, որ ՙմեծ տարածաշրջանում՚ ՙնարնջագույն՚ գլոբալ գործընթացներ չկան, գումարած դրան` ակնկալիք չկա ՙմասովկա՚ ապահովելու: Ոմանք կարծիք են հայտնում, որ այս հանրահավաքին անհրաժեշտ է ծայրահեղ սուր հեղափոխական ելույթներով ու խոստումներով հանդես գալ, մյուսները նշում են, որ առհասարակ հանրահավաքային տակտիկան, առավել եւս` այս շոգին, վերածվել է իդիոտիզմի (ասում են, որ Նիկոլ Փաշինյանը հենց այդ բառն է օգտագործել Լեւոն Զուրաբյանի հետ վիճելիս): Ինչեւէ, ինչպես միշտ, ամեն ինչ մնացել է ԼՏՊ-ի միանձնյա որոշմանը, սակայն զինակիցների մոտ լուրջ մտահոգություններ կան առաջնորդի առողջական վիճակի հետ կապված:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
