Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԴԵՄ ՄԱՀԱՓՈՐՁԵՐ ԵՆ ԵՂԵԼ

Արխիվ 12-16

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԴԵՄ ՄԱՀԱՓՈՐՁԵՐ ԵՆ ԵՂԵԼ

ՀՀԿ խմբակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ պատասխանելով ԶԼՄ-ներից մեկի այն հարցին, թե Ռուբեն Հայրապետյանն ինչից է վախենում, որ թիկնապահներ է պահում, նշել էր. ՙՆրա դեմ մի քանի անգամ մահափորձ է կատարվել, այդ պատճառով էլ թիկնապահներ է պահում՚: Իսկ ՙԻրավունքը՚ պարոն Սահակյանից փորձեց ճշտել, թե երբ եւ ինչ հանգամանքներում է նման բան տեղի ունեցել.
- Մանրամասները պետք է հետաքննիչ մարմիններից հարցնել: Ես ընդամենը իրողությունն եմ արձանագրել:
- Իսկ Հայաստանի ներկայիս թիկնապահները կարո±ղ են պաշտպանել անհատներին մահափորձերից, թե± ընդամենը ի վիճակի են նրանց կարգավիճակը հաստատել:
- Դաշտն անհրաժեշտ է ենթարկել կարգավորման, որն արդեն մեր նախաձեռնությամբ Ազգային ժողովն արել է: Կարծում եմ, որ իրոք այս խնդիրը հարկավոր է օրինական դաշտ բերել, որպեսզի տարախոսություններ չառաջանան հասարակության մեջ:
Փաստորեն, շատ շուտով հայտնի ռուսական ասացվածքը, թե ՙՍիլա եստ, ումա նե նադո՚ կմոռացվի եւ կունենա իր նոր հայկական տարբերակը:

ՀՐԱՆՏ ՍԱԱՖՅԱՆ


ՀՅԴ-Ի ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ԺՈՂՈՎԱՑԱՎ ԵՆ ԿՊԵԼ


Արդեն ավանդական, ՀՅԴ-ական օրինաչափություն է դարձել, որ երբ ՀՅԴ-ն պատասխան չունի, ժամանակ էլ չունի լսելու: Ֆեյսբուքյան քննարկումներում մեծ ակտիվությամբ շրջանառվում է այն թեման, որ Արցախում ՀՅԴ-ականները սկսել են լքել ՀՅԴ-ի շարքերը, քանի որ իրենց կամքին հակառակ հայաստանյան դաշնակցությունը պարտադրում է առաջիկա ԼՂՀ նախագահական ընտրություններում պաշտպանել ոչ թե ընդդիմադիր Վիտալի Բալասանյանի թեկնածությունը, այլ ներկայիս ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանինը: Երբ փորձեցինք կապ հաստատել ՀՅԴ-ականների հետ, որպեսզի հերքենք կամ հաստատենք շրջանառվող լուրերը, փորձը դարձավ իսկական փորձանք:
ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը երթեւեկում էր, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը վաղուց է անհասանելի, ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը գերզբաղված էր ու մեկ ժամից ամեն դեպքում ասաց, որ կարող ենք էլի փորձել ու այդպես ժամեր շարունակ: Դե Չալոն, ՙՉալոն էլ կաղ է՚, հետո էլ սա արդեն Խնկո Ապոր սյուժեին է նմանվում:


ԲԱՐՁՐԱՁԱՅՆԵԼԸ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐ ՉԷ

Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետեւանքով օր օրի ավելանում են տագնապալի լուրերը տեղի հայության վիճակի վերաբերյալ: Հուսալով, որ խնդրին անտարբեր չի լինի ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, դիմեցինք ԱԳՆ մամլո խոսնակ ՏԻԳՐԱՆ ԲԱԼԱՅԱՆԻՆ:
- Ի±նչ քայլեր է ձեռնարկում ԱԳՆ-ն Սիրիայի հայության անվտանգության ուղղությամբ:
- Քայլերը, որոնք ձեռնարկվում են դրանց մասին բարձրաձայն խոսել նպատակահարմար չենք համարում:
- Սիրիայի իրադարձությունների վատագույն զարգացման դեպքում, արդյոք գոյություն ունի ծրագիր Սիրիայի հայությանը ապաստան տալու հետ կապված:
- Գիտեք ինչ, վարչապետը խորհրդարանում առիթ ունեցել է անդրադառնալու այդ հարցին եւ ես դրան ավելացնելու ոչինչ չունեմ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ