Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու

ՙՀՈ ԱՍԵԼՈՎ ՉԻ՚

Արխիվ 12-16

ՙՀՈ ԱՍԵԼՈՎ ՉԻ՚

Երեկ ՙՀենարան՚ մամուլի ակումբում ՀՀԿ փոխնախագահ ՌԱԶՄԻԿ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ հետ հանդիպման ժամանակ լրագրողների հարցերը կապված էին հատկապես վերջերս ՙՀարսնաքար՚ ռեստորանային համալիրում տեղի ունեցած իրադարձություններին:
ՀՀԿ փոխնախագահի կարծիքով տեղի ունեցածը կենցաղային մշակույթի բացակայությունից է գալիս: Նա չցանկացավ որեւէ մեղադրանք ներկայացնել ռեստորանի սեփականատիրոջը` պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին, ավելացնելով` ՙՍեփականատերը ինչ անի, որ աշխատողներն իրենց այդպես են պահում: Լավ չի աշխատում կհեռացնենք, ինչ է եղել՚:
ՙԻրավունքի՚ այն հարցին, ինչպե±ս է գնահատում ՀՀԿ փոխնախագահը այն  փաստը, որ ԲՀԿ-ն հայտարարում է, որ 2008-2012 թթ. քաղաքական թիմը  ձախողված է, պարոն Զոհրաբյանը պատասխանեց. ՙԵս չգիտեմ, թէ ինչ գաղափար են նրանք դնում մեր ձախողված լինելու մեջ, բայց ասեմ, որ Հանրապետականը ձախողված չէ, մենք 2007-2008 թթ. ԱԺ եւ նախագահական ընտրությունների արդյունքում, հայտարարված ծրագրերը իրագործել ենք: Ճիշտ է ընթացքում եղան խնդիրներ, միջազգային ճգնաժամը ազդեց մեր վրա, բայց մենք դա հաղթահարեցինք: Նույնիսկ ամենակատարյալ իրադարձությանը կարելի է ասել ձախողված: Հո ասելով չի, ի վերջո կա իրականություն, ես չեմ ասում, որ մենք շատ արագ հասանք եվրոպական ստանդարտներին, բայց մենք ձգտում ենք դրան՚:
ՙԻրավունքի՚ մեկ այլ հարցին, որը վերաբերում  էր գործադիր իշխանության մեջ ԲՀԿ անդամների, բացառությամբ նախարարների, իրենց տեղերում մնալուն , ՀՀԿ փոխնախագահը ասաց. ՙՆախարարներից ներքեւ կառույցը, ովքեր քաղաքացիական ծառայության պաշտոնյաներ են նրանք մրցույթով են անցել բարձր պաշտոնների եւ կապ չունի ԲՀԿ-ից են, ՀՀԿ-ից, թե այլ ընդդիմադիր որեւէ ուժից: Նրանք կանոնադրությամբ իրավունք ունեն, եթե իհարկե չեն թուլ տվել այնպիսի խախտումներ, որ իրենց աշխատանքից հանեն: Որեւէ քաղաքական հետապնդում նրանց նկատմամբ չի լինելու՚:
Իսկ մեր այն հարցին, եթե ԲՀԿ-ն կառավարության ծրագրի դեմ է քվեարկել, ապա  դա կարո±ղ է փաստել, որ նրանք ընդդիմություն են, Ռազմիկ Զոհրաբյանը պատասխանեց. ՙԱյո, ԲՀԿ-ն դեմ է քվեարկել, բայց եղան նաեւ այնպիսի նախագծեր, որոնց նրանք կողմ են: Իրենց հայտարարությունից, որ իրենք  կառուցողական, այլընտրանքային ուժ են պետք է հասկանալ, որ նրանք բոլոր հարցերում չի, որ կատեգորիկ դեմ են հանրապետականի ընդունած ցանկացած օրենքին: Այդ կառուցողականությունը հենց դրա մեջ է  երեւում: Իսկ ինչ վերաբերվում է կառավարության նոր ծրագրին, ապա, իրոք, նրանք որոշ կետերի հետ համաձայն չէին, քննադատեցին, ելույթներ եղան, ես այստեղ որեւէ պրոբլեմ չեմ տեսնում՚:

ԱՆՈՒՇ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ