Ըստ ՙՍիվիլիթասին՚ մոտ կանգնած աղբյուրի` վերջերս Վարդան Օսկանյանը տենդագին ջանքեր է գործադրում, որպեսզի գլուխը պրծացնի ԱԱԾ-ի կողմից հետաքննվող ՙփողերի լվացման՚ պատմությունից, քանի որ նաեւ մտավախություն ունի, որ իրեն սպառնում են նորանոր բացահայտումներ:
Ըստ մեր աղբյուրի` սպառելով պաշտպանությամբ հանդես գալու պատրաստակամություն ունեցողների փնտրտուքի հնարավորությունը, այժմ էլ Օսկանյանը փորձում է ինչ-ինչ մարդկանց մեջ գցել, որպեսզի իշխանության մոտ միջնորդեն, որ քրգործը դադարեցվի, Օսկանյանի կողմից ինչ-ինչ գործարքների մեջ մտնելու գնով անգամ: Ասում են, որ հենց այդ ձախողակ ՙմիջնորդներից՚ մեկն է խորհուրդ տվել, որպեսզի Օսկանյանը քրեական վարույթը դադարեցնելու դիմում ներկայացնի գլխավոր դատախազություն: