Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու

ՙԲՀԿ-ԻՆՆ ԷՐ ԱՎՏՈԲՈՒՍԸ՚ ԹԵ...

Արխիվ 12-16

ԲՀԿ-ԻՆՆ ԷՐ ԱՎՏՈԲՈՒՍԸ՚ ԹԵ...

Երեկ Աբովյան քաղաքից ոչ հեռու` ՙՕջախ՚ ռեստորանի մոտ տեղի է ունեցել ավտովթար: ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության կողմից ուսանողներին անվճար սպասարկող ՙՊԱԶ՚ մակնիշի ավտոբուսը բառացիորեն մխրճվել էր ՙՋիպ՚-ի մեջ: Հայտնի է, որ Աբովյանի բժշկական կենտրոն են տեղափոխվել ութ տուժած, իսկ ավտոբուսի վարորդը տեղափոխվել է Երեւան:
Տեղի ունեցածի վերաբերյալ փորձեցինք հավելյալ տեղեկություններ պարզել ԲՀԿ մամլո խոսնակ, ԱԺ պատգամավոր ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԻՑ.
- ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունը մարմնավորում են բազմաթիվ ու բազմապիսի մարդիկ, ովքեր գուցե հետաքրքրվել են, ովքեր միգուցեեւ զբաղվում են այդ հարցով: Ինչքան, որ հասցրել եմ տեղեկանալ մամուլից ու հետաքրքրվող գործընկերներից, այդպես էլ չեմ հասկացել, թե դա ԲՀԿ-ի± ավտոբուսն է, թե ԲՀԿ-ի ավտոբուսը հարեւանությամբ է եղել: Միայն տեղյակ եմ, որ կան վիրավորներ, որոնցից մեկը համեմատաբար ավելի ծանր վիճակում է, մյուսներն` ավելի մեղմ: Դժբախտ պատահար է, որը կարող է լինել Ձեր թե մեր, թե որեւէ այլ կուսակցությունում: Ցավում եմ ցանկացած դժբախտ պատահարի արդյունքում տուժածների համար եւ, հնարավորության դեպքում, պատրաստ եմ անձամբ օժանդակել ինչով կարող եմ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ