Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու

ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԾԱՂԿԱՁՈՐ ԲԱՐՁՐԱՑՆՈՂԸ

Արխիվ 12-16

ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆ
ՈՒ ԾԱՂԿԱՁՈՐ ԲԱՐՁՐԱՑՆՈՂԸ


Եվրոպայի 2012 թվականի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ փուլի` մեծ հետաքրքրություն առաջացրած հանդիպումներից մեկը, անկասկած, C խմբի երրորդ տուրի Իսպանիա-Խորվաթիա հանդիպումն էր: Դրա պատճառը ոչ միայն այն էր, որ հանդես էր գալիս աշխարհի եւ Եվրոպայի գործող չեմպիոնը, այլ նաեւ այն, որ երկու հավաքականները, ավելորդ գլխացավանքից ազատվելու համար կարող էին 2:2 կամ ավելի արդյունավետ ոչ-ոքի հաշվով ավարտել իրենց հանդիպումն ու, անկախ Իտալիա-Դանիա հանդիպման արդյունքից, հայտնվել քառորդ եզրափակչում: Իհարկե, չէին կարող նման մտավախություն չունենալ իտալացիները, սակայն, այսպես կոչված, դավադրությունը տեղի չունեցավ` չնայած իսպանացիները կարող էին նաեւ պարտվել ու դուրս մնալ հետագա պայքարից:
Երեկ կայացած Ֆրանսիա-Շվեդիա հանդիպումից առաջ Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Գաել Կլիշին ասել է, որ թիմը կաշխատի հաղթել շվեդներին, որպեսզի խուսափի իսպանացիների հետ հանդիպումից:
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում ներկայացված է նրա հետ փոքրիկ հարցազրույցը. ՙԽաղադաշտ դուրս գալու մասին իմացա միայն մարզադաշտ գալու ճանապարհին: Ուրախացա, քանի որ աշխատել էի մարզումներին ու արժանի էի այդ հնարավորությանը: Դա ինձ համար պարգեւատրում էր այն առաջընթացի համար, որը ես այս մրցաշրջանին ունեցա ՙՄանչեսթեր Սիթիում՚: Ոչ մի թիմ չի ցանկանում տուն վերադառնալ առանց միավորի, այդ պատճառով մենք շվեդներին պետք է հարգանքով վերաբերվենք: Նրանք կաշխատեն հասնել այնպիսի արդյունքի, որը կուրախացնի երկրպագուներին: Բայց մենք այս հանդիպմանը կգնանք վստահորեն եւ կաշխատենք հաղթել, քանի որ այդ դեպքում հնարավոր կլինի խուսափել քառորդ եզրափակչում իսպանացիների հետ հանդիպումից՚:
Ուշ երեկոյան ֆուտբոլասերներն արդեն կիմանան, թե որ հավաքականները դուրս եկան քառորդ եզրափակիչ փուլ: Կիմանան ու, համոզված ենք, հերթական անգամ կնյարդայնանան հայ ֆուտբոլային մեկնաբանների, այսպես կոչված, մեկնաբանություններից: Արդեն որերորդ անգամ համոզվում ենք, որ հեռուստաընկերությունները պարզապես պատրաստ չեն բարձր մակարդակի մրցաշարեր լուսաբանել: Եվ դա պարզապես զարմանալի է Հանրային հեռուստաընկերության դեպքում, որը սնվում է հիմնականում պետբյուջեից: Ճիշտն ասած, չէինք ցանկանում անձնավորված խոսել, սակայն ստիպված ենք անուններ հնչեցնել: Երկու մեկնաբաններ` Էդուարդ Քալանթարյանն ու Արմեն Մելիքբեկյանը, հասկանում են ֆուտբոլը, արտառոց սխալներ թույլ չեն տալիս, պարզապես Ա. Մելիքբեկյանը երբեմն իրեն ե°ւ մրցավարի, ե°ւ մարզչի, ե°ւ ֆուտբոլիստի տեղ է դնում, չափազանց ինքնավստահ տոնով կարծիք հայտնում... Բայց դա տանելի է, քանի որ, ի վերջո, ինչպես նշեցինք, նա ֆուտբոլից հասկանում է:
Մեկ այլ մեկնաբան` Սլավա Սարգսյանը, խոսում է  շարադասական սխալներով, խառնում է թիմերի, խաղացողների, նրանց ակումբների անունները: Սակայն դժվար թե որեւէ մեկը երբեւէ կարողանա մարդկանց նյարդայնացնելու հարցում գերազանցել Կարեն Գիլոյանին: Ընդամենը մեջբերումներ անենք նրա հանճարեղ մտքերից` մեկնաբանությունները թողնելով ընթերցողին: Ահավասիկ. ՙՆերկայացուցիչ ունի` Մակիդայի տեսքով՚, ՙՍենսացիոն հնարքներ կատարեն ու փրկեն խաղը՚, ՙ4 հարված է կատարել, 1-ը չի կարողացել անդրադարձնել (նկատի ունի ետ մղելը-Ռ.Թ.)՚: Նա նաեւ հայտնում է իր ծննդյան օրը. ՙԱպրիլի 26-ը` իմ ծննդյան օրը՚: Մեկը հարցնի` ում է պետք քո ծննդյան օրը: Իհարկե, ում պետք է, նա գիտի: Անցնենք առաջ. ՙՎիկինգների հետնորդներն առանց ահուսարսափի դիմակայում են պորտուգալացիներին՚: ՙԼավ փոխանցում է, բայց ուժեղ՚, ՙԸնդմիջման կգնա նկատելի լավ վիճակում, շոշափելի լավ վիճակում՚, ՙ12 համարի մարզաշապիկով Պորտուգալիայի դարպասին է՚, ՙՀասկանում ենք, որ սա խաղաղություն է փոթորկից առաջ՚, ՙՁեռքները վերցնում է ափերի մեջ՚... Ի դեպ, ֆուտբոլը բացառություն չէ. ծանրամարտի մի մրցաշարի ժամանակ նա ոգեւորված բացականչեց. ՙՆա բարձրացնում է Ծաղկաձորը՚:
Երկու տարի առաջ, ըստ մեր աղբյուրի, յուրաքանչյուր ռեպորտաժի համար մեկնաբանն ստանում էր 100 դոլար: Չգիտենք, թե հիմա որքան է ստանում, եւ ընդհանրապես չենք ցանկանում հաշվել ուրիշի գրպանի գումարը, բայց եթե դա արվում է մեր գրպանի եւ նյարդերի հաշվին...
Ի դեպ, վաղը ժամը 12-ին մեր ՙՈւղիղ կապի՚ հյուրը կլինի հայտնի մարզական մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը, եւ մենք սպասում ենք ֆուտբոլասերների հարցերին:

Ռ. ԹԱԹՈՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ