Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու

ԾՐԱԳՐԱՎՈՐՎԱԾ, ԲԱՅՑ ՉՈՒՂԱՐԿՎԱԾ ՓՈՂԵՐ

Արխիվ 12-16

ԾՐԱԳՐԱՎՈՐՎԱԾ, ԲԱՅՑ ՉՈՒՂԱՐԿՎԱԾ ՓՈՂԵՐ

ՌԴ ոստիկանությունն ու քննիչները խուզարկություններ էին իրականացրել ընդդիմադիր գործիչներ Ալեքսեյ Նավալնիի, Սերգեյ Ուդալցովի, Իլյա Յաշինի, Քսենյա Սոբչակի եւ ընդդիմության մի շարք այլ կողմնակիցների տներում: Քսենյա Սոբչակի տան խուզարկության ժամանակ հայտնաբերվել եւ առգրավվել էին ավելի քան 1 մլն եվրո, 480 հազար դոլար եւ 480 հազար ռուբլի գումար: Ուժայինները շատ չէին հիասթափվել, որ բնակարանում չէին պահվում զենքուզրահ: Նրանց տրամադրությունը բարձրացրել էր այն մտքից, որ խուզարկությունից հետո կարելի է ՙպարզել՚, թե արդյոք ռուս հայտնի հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակի տանը հունիսի 11-ին կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերված գումարներից հարկեր վճարվե±լ են, թե± ոչ: Եվ այդ ինչ չար նպատակների համար կարող էր նախատեսված լինել այդքան մեծ գումարը` բաժանված տարբեր ծրարներում… Հասկանալի է, որ իրավապահները տրամադրված չեն հավատալ չափից դուրս ընդդիմադիր գեղեցկուհու հայտարարությանը, թե ինքը չի թաքցրել իր 2 մլն եվրո եկամուտը, իսկ գումարը պահել է տանը, քանի որ չի վստահում նաեւ բանկերին:


ՀԱՃԵԼԻ ԱՆԱԿՆԿԱԼ

Դերասանուհի եւ Playboy-ի աստղ Ջեննի Մըք Քարթնին վերջերս սկանդալասեր հանրությանը պատմել էր, որ մեկ տարի առաջ իր 10-ամյա որդին ատամների հետ կապված խնդիր էր ունեցել: Խիստ մտահոգված, նա խորհուրդ ստանալու համար զանգահարել էր իր ատամնաբույժին: Բժիշկը խնդրել էր լուսանկարել երեխայի բերանն ու նկարն իրեն ուղարկել: Լուսանկարն ուղարկելիս դերասանուհին սխալ կոճակ էր սեղմել եւ 80-ամյա բժշկին ուղարկել իր մերկ լուսանկարները, որոնք նախատեսված են եղել իր բոյֆրենդի համար:

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ