Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու

ՙՄԱՀԱՓՈՐՁ ԽՈՐԴԱՆՈՑՈՒՄ

Արխիվ 12-16

ՄԱՀԱՓՈՐՁ ԽՈՐԴԱՆՈՑՈՒՄ

Թե ինչն էր պատճառը, որ Արարատի մարզի Այգեստան գյուղի 86-ամյա բնակիչ Հոկտեմբեր Գրիգորյանը կատարել էր մարդասպանության փորձ` ոստիկանների պարզաբանման խնդիր է: Հունիսի 18-ի առավոտյան ծերունին ուղղել էր իր երկփողանի որսորդական հրացանը 57-ամյա համագյուղացու` Մամիկոն Մանուկյանի վրա եւ սեղմել ձգանը: Հաշվեհարդարը տեղի էր ունեցել Հոկտեմբեր Գրիգորյանի տան խորդանոցում եւ ծերունու զոհը փախչելու հնարավորություն, հավանաբար, չէր ունեցել: Այնպես որ ոստիկանները, կարծում եմ, չեն սխալվել, որակելով չարագործի գործողությունները որպես մահափորձ: Մամիկոն Մանուկյանը ստացել էր ծանր մարմնական վնասվածք աճուկային շրջանում եւ տեղափոխվել Արտաշատի հիվանդանոց, իսկ ծերունին` նախնական կալանքի վայր:


ՙՀԱՐՍՆԱՔԱՐԻ՚ ՔՐԵԱԿԱՆ ՙՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԻՑ՚

Այս համարը տպարան հանձնելու պահին, հավանաբար, ձերբակալված կլինեն ՙՀարսնաքարի՚ ծեծկռտուքի երկու մասնակից: Այդ մասին Panorama.am-ի լրագրողներին էր հայտնել Երեւանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը, ով նաեւ պարզաբանել էր. ՙ…Խուլիգանություն է եղել հասարակական վայրում, բոլորն էլ իրար հարվածել են: Իսկ տուժող կա± մատուցողների եւ անվտանգության աշխատակիցների մեջ, թե± ոչ` չգիտեմ, գիտեմ, որ բուժօգնության դիմող չի եղել: Քննչական ծառայությունը որոշում կկայացնի դատաբժշկական փորձագիտական քննություն կնշանակի, եւ, ըստ այդմ` 3-4 օրվա ժամկետում հայտնի կդառնա, թե ով ինչ մարմնական վնասվածքներ է կրել՚:

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ