Ըստ տեղեկատվական անվտանգության հարցերով զբաղվող շրջանակների մոտ աղբյուրի` վերջերս ի հայտ է եկել համացանցում երկրի տեղեկատվական անվտանգությանը սպառնացող նոր մարտահրավեր:
Պարզվել է, որ ինտերնետ մատակարարող որոշ պրովայդերներ ամբողջությամբ գտնվում են ՙԿյանքի խոսք՚ եւ այլ տոտալիտար աղանդների ազդեցության տակ, եւ հենց նրանց միջոցով գաղտնի ընթերցվում են հազարավոր օգտատերերի էլեկտրոնային նամակները: Ըստ աղբյուրի` նաեւ նախընտրական շրջանում որոշ կիբերհանցագործություններ` կայքերի ոչնչացման եւ ձեւափոխման տեսքով կատարվել են հենց այդ նույն պրովայդերների միջամտությամբ: Այժմ պատրաստվում է պրովայդերների այն ցանկը, որոնց ծառայությունից օգտվելը նման վտանգից միանշանակ զերծ կպահի, իսկ աղանդավորական հսկողության տակ գտնվողների վերաբերյալ նյութերը փոխանցվելու են իրավապահներին: