Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու

Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ, այդ թվում...

Արխիվ 12-16

Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ, այդ թվում` եւ բնապահպանությունը: Ինչքան էլ զարմանալի լինի, սակայն պարզվեց, որ հայտնի բնապահպան ՄԱՐԻԱՄ ՍՈՒԽՈՒԴՅԱՆԸ պայքար է սկսել, ոչ ավել, ոչ պակաս` ընդդեմ... Նանսենի թանգարանի: Հենց Նանսենի փողոցին կից այգում նախատեսված է կառուցել այդ թանգարանը, դա արժանացել է բոլորի հավանությանը եւ եղել այն եզակի նախագծերից, որ առարկություն չի առաջացրել, համ էլ կառուցվելու է արդեն առկա բետոնե անկապ հարթակի տեղը... Զարմանալի է` ինչպե±ս կարելի է բանը հասցնել աբսուրդի: Սա էլ, գրողը տանի, հո քաբաբնոց չի±, բուտիկ չի±, կամ նման այլ զվարճանքի տեղ չէ±, այլ մշակույթի օջախ, այն էլ` մեր ազգի ամենաանկեղծ բարեկամներից մեկին նվիրված: Լավ, էլ բան ու գործ չունե±ք, հիմա էլ թանգարանների դեմ եք պայքարում: Թե այդքան սրտացավ եք կանաչ տարածքների համար, ավելի լավ է բնության բազում գեղատեսիլ վայրերը մաքրեք պլաստիկե շշերից ու այլ աղբից: Չնայած` չէ, չեք մաքրի, քանի որ դրա դիմաց գրանտներ տվող չկա:
Վայ, Կիկոս ջան, վայ... Օրերս Հայաստանով մեկ խուճապ էր տարածվել, թե ամեն րոպե սպասվում է ավերիչ երկրաշարժ: Լավ, ախր 1000 անգամ ասվել է, որ երկրաշարժ կանխատեսել հնարավոր չէ, էլ ի±նչ իմաստ ունի այդպիսի խոսակցություններ տարածել` կլինի, չի լինի... Ի վերջո, արտակարգ իրավիճակների ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ստիպված եղավ նույնիսկ հաղորդագրություն տարածել. ՙՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանում սպասվող ուժեղ երկրաշարժի մասին տարածվող լուրերը իրականությանը չեն համապատասխանում: Կոչ ենք անում մարդկանց` պահպանել հանգստություն եւ ուշադրություն չդարձնել խուճապարարների տարածած ստահոդ լուրերին՚: Դե ինչ, զարմանալիորեն չմեռանք, դրան էլ հասանք, որ նախարարություններից մեկը հարկադրված եղավ հայտարարել` Կիկոսի մոտալուտ մահվան մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում:
Օրերս Գալուստ Սահակյանը նշել էր, որ Օսկանյանը այս փորձությունն էլ կհաղթահարի եւ միգուցե մի քանի տարի անց նաեւ քաղաքական գործիչ կդառնա: Չէ, չեղավ, Գալուստ Գրիգորիչ, բա որ հանկարծ հավատա±, որ կարող է քաղաքական գործիչ դառնալ: Ախր, ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ շատ դյուրահավատ մարդ է, օրինակ, այս պահին զարմանալիորեն հավատում է, որ հանրային աջակցություն ունի. ՙԱյս օրերին ես ՙՖեյսբուքով՚, էլփոստով, հեռախոսազանգերով ստանում եմ ամենատարբեր մարդկանց ոգեշնչող խոսքերը: Բոլորը մի բան են ասում` չընկճվել եւ պայքարը շարունակել: Գիտակցում եմ, որ սա միայն իմ պայքարը չէ, այլ` հասարակության պայքարը՚: Թան էլ չէ, բրդած մածուն. զորօրինակ` Օսկանյանը հետաքրքվե±լ է, որ, ասենք, Նիկոլին քվե տվող հասարակության հատվածը որտեղ է հատկապես երազում տեսնել նույն Օսկանյանին:
Իսկ ՕԵԿ-ական ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ զարմանալիորեն դեռ չի մոռացել այն խոստումը, որը ՕԵԿ-ը տվել էր դեռեւս ահագին քվեներ հավաքելու ժամանակ. ՙԱնկախ այն հանգամանքից` ավանդատուն սոցիալապես ապահովված է, թե անապահով, նրան փոխհատուցելու են իր ավանդը՚: Լավ, ինչո±վ են հատուցելու... Չնայած` եթե ՕԵկ-ին ամեն մի չկատարված խոստման համար մի կլորիկ գումարով տուգանեն, միգուցե անհրաժեշտ միջոցներ էլ գտնվեն` ավանդները փոխհատուցելու: Համ էլ` որ նայում ես պետռեգիստրում գրանցված կուսակցությունների տվյալները, ստացվում է, որ մեր երկրում 920 հազար կուսակցական կար, եւ դրանցից որ մասն էր համարվում ՕԵԿ-ի անդամ... Եվ ինչպե±ս եղավ, որ այդ ՕԵԿ-ականների մեծ մասը ՕԵԿ-ին էլ քվե չտվին: Բայց դա արդեն, թեեւ զարմանալի, բայց, այնուամենայնիվ, ուրիշ պատմություն է:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ