Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու

ՙՙՙՙՙՙՙՙՙՍԻՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ-ՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԱՆՀԱՆԴՈՒՐԺԵԼԻ ՊԱՀՎԱԾՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Արխիվ 12-16

ՍԻՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ-ՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԱՆՀԱՆԴՈՒՐԺԵԼԻ ՊԱՀՎԱԾՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ


Վերջին մի քանի շաբաթում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը եւ անձամբ դեսպան Ջոն Հեֆֆերնը քանիցս դրսեւորել են դիվանագիտական հաստատության եւ դիվանագետ կարգավիճակի հետ անհամատեղելի պահվածք` կոպտորեն միջամտելով ՀՀ ներքին գործերին, այդ թվում եւ իրավապահ համակարգի աշխատանքին:
Մասնավորապես.
- Մայիսի 24-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որով պաշտպանության տակ է առնում հանրային բարոյականությանը եւ ՀՀ ազգային անվտանգությանը սպառնալիք հանդիսացող հանրորեն ամբողջովին մերժելի ագրեսիվ քայքայիչ փոքրամասնություններին եւ փորձ է արվում ցուցումներ տալ ՀՀ իրավապահ մարմիններին, թե ինչպես պետք է հետաքննվի D.I.Y. ակումբում տեղի ունեցած հրդեհը.
- Հունիսի 4-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը իր տարածքում միջոցառում է կազմակերպել, ուր ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի ներկայությամբ ի ցույց հանրությանը մեծարվել եւ մրցանակներ են ստացել իրենց հակապետական, հանրային բարոյականությանը եւ ազգային անվտանգությանը սպառնացող, հանրության կողմից ամբողջովին մերժելի անհատներն ու կազմակերպությունները.
- Հունիսի 14-ին  ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը իր հրապարակային ելույթներով կոպտորեն միջամտել է ծանր կոռուպցիոն հանցագործության` ապօրինի ճանապարհով ստացված եկամուտների լեգալացման հանցադեպի հետաքննությանը, միաժամանակ խրախուսելով գործով որպես վկա անցնող Վարդան Օսկանյանի եւ ՙՍիվիլիթաս՚ հիմնադրամի պաշտոնատար անձանց` հետաքննությանը խոչընդոտելու, եւ այն քաղաքական շահարկման առարկա դարձնելու ջանքերին: Միաժամանակ ինքը` դեսպանը անձամբ զերծ չի մնացել քաղաքական շահարկումներից:
ՍԻՄ ներկայացուցիչների խորհուրդը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության եւ անձամբ դեսպանի վերը հիշատակված գործողությունները համարում է կոպիտ միջամտություն ՀՀ ներքին գործերին, ինչն անհամատեղելի է դիվանագիտական հաստատության եւ դիվանագետի կարգավիճակի հետ: ՍԻՄ ներկայացուցիչների խորհուրդը արձանագրում է, որ ԱՄՆ դեսպանության այդպիսի գործունեությունը խրախուսում է մեր երկրում հանրային բարոյականությանը եւ ազգային անվտանգությանը էական վնաս հասցնող եւ փաստացի լրտեսական գործառույթներ իրագործող անձանց անպատժելիությունը, խոչընդոտում է կոռուպցիայի դեմ պայքարին եւ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմանը, դրանով իսկ կասկածի տակ դնելով նաեւ ՀՀ-ԱՄՆ բարեկամական հարաբերությունները, եւ ԱՄՆ-ի անկեղծ նվիրվածությունը կոռուպցիայի դեմ պայքարին:
ՍԻՄ ներկայացուցիչների խորհուրդը խստիվ դատապարտում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության եւ անձամբ դեսպանի վերը հիշատակված գործողությունները եւ կոչ է անում ԱՄՆ պետական եւ դիվանագիտական հաստատությունների  ներկայացուցիչներին հետայսու ձեռնպահ մնալ այդպիսի անհանդուժելի գործողություններից:
ՍԻՄ ներկայացուցիչների խորհուրդ

15 հունիս 2012թ.
ք. Երեւան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ