Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու

ՙՙՇԱՆԹԸ՚ ՉՄԱՐՍԵՑ ԴԱՍԱԿԱՆԸ

Արխիվ 12-16

ՙՇԱՆԹԸ՚ ՉՄԱՐՍԵՑ ԴԱՍԱԿԱՆԸ


Երբ անցյալ տարի մայիսին ՙՇանթ՚ հեռուստաընկերության ՙX ֆակտոր՚ հեռուստանախագծում հաղթող ճանաչվեց ՎՐԵԺ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ, հաղթանակից հետո նախագծի կազմակերպիչները հավաստիացրին, որ նախագծի հաղթողի պարգեւը ՙSony Music՚ ընկերության հետ կնքվելիք պայմանագիրն է եւ մեկ տարվա ընթացքում ՙSony Music՚-ի կողմից երկու սինգլի ձայնագրումն ու մեկ տեսահոլովակի նկարահանումը:
Արդեն մեկ տարի է անցել, սակայն դեռ ամեն ինչ, կարծես թե, մնացել է նույնը: Այդ ամենը, կարելի է ասել, պարզ էր դեռեւս նախագծի ավարտից հետո, երբ հետաքրքրվեցինք եւ իմացանք, որ ո°չ Վրեժ Կիրակոսյանը, ո°չ էլ նախագծի շրջանակներում Վրեժի պրոդյուսեր Գիսանե Պալյանը տեղյակ չէին, թե ինչ ապագա է սպասվում հաղթողին:
Մշտապես հետեւելով ՙՇանթ՚-ի նախագծերին` ՙԻրավունքը՚ նկատեց, որ, ի տարբերություն ՙX ֆակտոր՚ նախագծի հեռուստահաղթողի, մյուս նախագծերի հաղթողները եւ այդ նախագծերում առանձնապես չփայլող ՙաստղերը՚, կարելի է ասել, չեն իջնում ՙՇանթի՚ էկրանից, ինչը մեզ համար փոքր-ինչ տարօրինակ թվաց: Հավանաբար, պատճառներից մեկն այն է, որ դասական երաժշտության ժանրում հանդես եկող ՙX ֆակտոր՚-ի հաղթող Վրեժ Կիրակոսյանը, որը չի համադրում արդեն  ՙՇանթ՚-ում ձեւավորված ավանդական ՙռոքաջազային՚ կամ ռաբիսով համեմված ՙժողովրդաէստրադային՚ ժանրերը, ձեռնտու չէ հեռուստաընկերության ղեկավարներին: Նշենք, որ sms քվեարկությամբ հաղթող ճանաչված Վրեժ Կիրակոսյանին հանդիսատեսը տարվա ընթացքում տեսել է միայն ՙՇանթի՚ ամանորյա ծրագրում, այն էլ` Սեւակ Ամրոյանի հետ զուգերգով:
Մանրամասները կներկայացնենք ՙԻրավունքի՚ ՙՀետաքննություն՚ հավելվածում:

Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ