Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու

50 ՏԱՐԻ ԱՅՍ ԿՈՂՄ-ԱՅՆ ԿՈՂՄ...

Արխիվ 12-16

50 ՏԱՐԻ ԱՅՍ ԿՈՂՄ-ԱՅՆ ԿՈՂՄ...

Երեկ, բոլորս սպասում էինք Փարիզում կայանալիք ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպմանը, որտեղ պետք է քննարկվեին արցախյան հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր: Մինչդեռ որեւէ լուծումների եւ ակնկալիքների մասին խոսելը, ըստ ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻ, դեռ վաղ է. ՙՑանկացած հանդիպում ինքնին կարեւոր է, որովհետեւ այդպիսի հանդիպումները պահպանում են խաղաղությունն ու կայունությունը: Բայց ակնկալել, որ մի նոր բանաձեւ կհայտնաբերվի, ինչ-որ քայլեր կարվեն հակամարտության կարգավորման հետ կապված շատ ու շատ վաղաժամ է հավատալ: Այս հակամարտությունն այնքան դժվար է, որ պետք է սպասենք տարիներ, եթե ոչ տասնամյակներ՚: Իսկ մինչ այդ, Դ.Բաբայանը գտնում է, որ արտգործնախարարների հանդիպման ամենակարեւոր հարցը պետք է լինի շփման գծում, եւ ընդհանրապես, սահմանային գոտում կարգուկանոնի հաստատումն ու պահպանումը. ՙԱդրբեջանը վերջերս, իրոք, արդեն շատ ավելի բացահայտորեն եւ, այսպես ասած, առանց որեւէ զղջանքի, կոպտորեն խախտում է զինադադարի ռեժիմը: Եվ դա անում է մի պետություն, որը հանդիսանում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ: Այդպիսի պահվածքը ուղիղ հարված է ՄԱԿ-ին, նաեւ միջազգային հանրությանը, միջազգային իրավունքին: Կարծում եմ, որ սրա վրա պետք է դրվի հիմնական շեշտը՚:
Իհարկե, ինչ ակնկալիք պետք է ունենանք արնախում գազանի հետ մի սեղանի շուրջ զրույցից, չէ± որ գազանի հետ ջունգլիների օրենքով պետք է խոսել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ