Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու

ՀՀԿ ՄԱՄՈՒԼԻ ԽՈՍՆԱԿ. ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՐՀԱՄԱՐՀՈՒՄ Է ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Արխիվ 12-16

ՀՀԿ ՄԱՄՈՒԼԻ ԽՈՍՆԱԿ. ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՐՀԱՄԱՐՀՈՒՄ Է ԲԱՆԱԿՑԱՅԻՆ
ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ


ՙՓարիզում ԵԱՀԿ համանախագահների միջնորդությամբ կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի հանդիպման օրը ադրբեջանցի դիպուկահարների գործողությունների արդյունքում զոհված հայ զինծառայողի մահվան փաստը մեկ անգամ եւս ցույց է տալիս, որ Ադրբեջանն արհամարհում է բանակցային սկզբունքները, իրականացնում լկտի ավանտյուրիստական քաղաքականություն՚,- այն հարցին, թե ինչպես կմեկնաբանեք այն փաստը, որ ՀՀ ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման օրը ադրբեջանցի դիպուկահարների ակտիվ գործողությունների արդյունքում հայ զինծառայող է զոհվում, ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ:
Հիշեցնենք, որ հունիսի 18-ի առավոտյան ժամը 08:25-ի սահմանում ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1993թ. ծնված Արամ Սիմոնի Գյուլնազարյանը: Վիրավորը հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
ԱԺ փոխնախագահի խոսքերով, նշյալ միջադեպը նաեւ հետեւանքն էր այն բանի, որ միջազգային հանրությունը այսքան ժամանակ հստակ պատժամիջոցներ չի կիրառում Ադրբեջանի նկատմամբ, իսկ վերջինս շարունակում է արհամարհել բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները:
ՙՍա նաեւ արդյունքն էր օրեր առաջ, դիպուկահարների դուրս բերման ու շփման գծում հետաքննության մեխանիզմների ներդրման մասին Ադրբեջանի ԱԳ նախարարի հնչեցրած ցինիկ հայտարարությունների: Միջազգային հանրությունն անտարբեր թողեց այդ հայտարարությունը, իսկ Ադրբեջանն օգտվելով առիթից կրկին սադրիչ գործողությունների գնաց՚,- ասաց Է. Շարմազանովը:
Նա ընդգծեց, որ ցանկացած հայ զինվորի մահ Ադրբեջանի ղեկավարության խղճին է, իսկ այդ երկիրն իր հասարակությանը պատրաստում է պատերազմի, այլ ոչ թե խաղաղության:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ