Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական

ՙՙՙՙՙՙ«Կյանքի խոսք»-ը որևէ կապ չունի Ավետարանական եկեղեցու հետ

Արխիվ 12-16

ՙ«Կյանքի խոսք»-ը որևէ կապ չունի Ավետարանական եկեղեցու հետ

Ի պատասխան mardik.am-ի այն հարցին, թե արդյոք Ավետարանական եկեղեցին կարելի է աղանդ համարել, Ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսիսյանը նշեց, որ «աղանդ» բառը Հայաստանում շատ լայն իմաստով է օգտագործվում: Ինչ վերաբերում է Ավետարանական եկեղեցուն, ապա այն այս իմաստով աղանդ համարել չի կարելի:

Ներսիսյանը նշեց նաև, որ «Կյանքի խոսք» կազմակերպության մասին ինքը տեղյակ է, սակայն այն որևէ կապ չունի Ավետարանական եկեղեցու հետ: Նա հայտարարեց, որ Ավետարանական եկեղեցին հոգեորսությամբ չի զբաղվում և մարդկանց օգնություն տրամադրելու համար չի պարտադրում իր դավանանքն ընդունել:

Լևոն Ֆիլյանը նշեց, որ իր այցը քարոզարշավի և գալիք խորհրդարանական ընտրությունների հետ որևէ կապ չունի և ժամանակի առումով` զուգադիպություն է: Նրա խոսքով`Ավետարանչական եկեղեցին չի զբաղվում քաղաքականությամբ և որևէ քաղաքական ուժի նկատմամբ հատուկ վերաբերմունք չունի:

Հարութ Ներսիսյանն իր հերթին նշեց, որ կցանկանա մաղթել հայաստանցիներին` ձայն տալ այն ուժերին, որոնք կկարողանան Հայաստանը բարգավաճ դարձնել, և հատուկ ընդգծեց, որ իր խոսքում տեղ գտած «բարգավաճ» բառը պետք է փոքրատառ գրել:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ