Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու

ՙՙՙՙԻՆՉ ԷՐ ՓՆՏՐՈՒՄ ԱՐԹՈՒՐ ՍԻՄՈՆՅԱՆԸ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆԸ

Արխիվ 12-16

ԻՆՉ ԷՐ ՓՆՏՐՈՒՄ ԱՐԹՈՒՐ ՍԻՄՈՆՅԱՆԸ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆԸ

Առաջին հայացքից շատ պարզ ու հասարակ հարցին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան համար բավական բարդ է պատասխանելը: Սա նույնն է, երբ տանտիկնոջը հարցնեն, թե երեկ ո±ւմ էիր հյուրընկալել քո տանը, բայց վերջինս մի քանի օր մտածի` ինչ պատասխանել: Ընդամենը, մեզ հետաքրքիր էր, թե արդյոք, շրջանառվող տեղեկությունների համաձայն ՙԿյանքի խոսք՚ աղանդի պարագլուխ Արթուր Սիմոնյանը ներկա է եղել ԱՄՆ դեսպանատանը հունիսի 4-ին կայացած միջոցառմանը, որին մասնակցում էր ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
Գուցե դեսպանատան լռությունը համաձայնության նշա±ն է, թե±  Ա.Սիմոնյանից եւ Հ. Քլինթոնից դեռ պետք է ճշտեն` հիմա ինչ պատասխանել, որ ո°չ հերքենք, ո°չ էլ հաստատենք: Այնուամենայնիվ, մենք դեռ համբերությամբ զինված կսպասենք պաշտոնական պատասխանի եւ վաղը կնշենք հարցի հինգ օրականը, թեեւ բազում բլոգերներ սեփական աչքով են այդտեղ տեսել ՙԿյանքի խոսքի՚ պարագլխին: Ի դեպ, վերջերս էլ համացանցում տեսանյութեր են շրջանառվում, ուր առկա է պնդում, որ Արթուր Սիմոնյանը նախապատրաստում է իր փախուստը ԱՄՆ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ