«Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել

ՙՙՙՙՙՙՙՙՙՉԵ ԳԵՎԱՐԱՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՑ 30.000 ԱՆԳԱՄ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԷՐ

Արխիվ 12-16

ՉԵ ԳԵՎԱՐԱՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՑ 30.000 ԱՆԳԱՄ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԷՐ


Համաշխարհային հռչակ ունեցող հեղափոխական Չե Գեւարան երեկ կդառնար 84 տարեկան, իսկ այսօր արդեն նրան քչերն են հիշում ու ճանաչում, միայն տեսել են նրա հայտնի լուսանկարը, գուցե միայն պատմության գրքի էջերում եւ ՙմոդայիկ՚ շապիկների վրա:

Իհարկե, էլ ով, եթե ոչ ՀԿԿ-ն պետք է նշեր մեծն հեղափոխականի ծննդյան ամյակը, սակայն Հայաստանի Կոմունիստական կուսակցության ղեկավար ՌՈՒԲԵՆ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ արձակուրդի մեջ է, բայց գտնում է, որ Չե Գեւարան մնում է համաշխարհային հեղափոխության լավագույն դեմքերից մեկը. ՙՉե Գեւարանª ազգությամբ լինելով արգենտինացի, ժամանակին եկավ միացավ Ֆիդել Կաստրոյին եւ հետո 25 հոգով կարողացան կատարել 1961 թվականի կուբայական հեղափոխությունը: Նրա գլխավոր նպատակը համաշխարհային հեղափոխություն էր, դրա համար էլ նա Կուբայից տեղափոխվեց Սիրիա: Այնտեղից մասնակցեց պարտիզանական շարժմանը, որտեղ էլ վիրավոր վիճակում յանկիները գնդակահարեցին` իմանալով, որ նա Չե Գեւարան է: Բայց այսօր Կուբայի` Հավանայի կենտրոնում դրված են նրա ձեռքերը, որ դարձել է ամբողջ համաշխարհային երիտասարդության, ինչու չէ նաեւ բոլոր զբոսաշրջիկների այցելության վայր: Չե Գեւարայի կերպարը մեզ համար պաշտելի է՚: Իսկ թե որքանով է արդիական Չե Գեւարայի կերպարն այսօր հայաստանյան թոհուբոհի մեջ, վերջինս ավելացրեց. ՙՉե Գեւարան մեզ համար ընդօրինակելի է բոլոր պարագաներում: Նրա կերպարը միշտ էլ ոգեշնչող է եւ նույնիսկ այդ ոգեշնչումը մի քանի ժամվա ընթացքում կարող է շատ մեծ ալիք առաջացնել, մանավանդ այնպիսի անկանխատեսելի երկրներում, ինչպիսին մենք այսօր ապրում ենք, որ անկանխատեսելի է: Չե Գեւարան միշտ կմնա հավերժ համաշխարհային հեղափոխութան պատմության մեջ՚:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ