Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու

ՙՄԻՆՉ ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ ԿՐՔԵՐ ԵՆ ԲՈՐԲՈՔՎՈՒՄ, ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՂԹՈՒՄ ԵՆ

Արխիվ 12-16

ՙՄԻՆՉ ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ ԿՐՔԵՐ ԵՆ ԲՈՐԲՈՔՎՈՒՄ,

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՂԹՈՒՄ ԵՆ

Հունիսի 8-ին Լեհաստանում եւ Ուկրաինայում մեկնարկած Եվրոպայի 2012 թվականի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ փուլն օրեցօր արագություն է հավաքում:


A խմբում կայացած Հունաստան-Չեխիա եւ Ռուսաստան-Լեհաստան հանդիպումները որոշակի պարզություն մտցրեցին մրցաշարային աղյուսակում: Բայց ամեն ինչ կվճռեն հունիսի 16-ին կայանալիք Չեխիա-Լեհաստան եւ Հունաստան-Ռուսաստան հանդիպումները: Վերջին տուրի բոլոր խաղերն սկսվելու են 22:45-ին, որպեսզի թիմերը չիմանան մրցակիցների արդյունքները: Մինչ Ռուսաստան-Լեհաստան հանդիպման սկիզբը, ինչպես հաղորդել է ՙԻնտերֆաքս՚-ը, մի քանի տասնյակ երկրպագուներ հարձակվել են ռուսաստանցի երկրպագուների շարասյան վրա, որոնք երթի են դուրս եկել Վարշավայի փողոցներով: Հարձակվողներին ցրել է ոստիկանությունը, սակայն մեկ մարդ, ով հայտնվել է Լեհաստանի քաղաքացիների խմբի կենտրոնում, լուրջ վնասվածքներ է ստացել: Ինքնուրույն գետնից բարձրանալ նա չի կարողացել: Երկուսը գլխի վնասվածքներով  տեղափոխվել են հիվանդանոց, բայց պարզ չէ, թե նրանք որ երկրի քաղաքացի են: Ազգային մարզադաշտի մոտ լեհ երկրպագուները ոստիկանների ուղղությամբ ֆայերներ եւ շշեր են նետել: Ոստիկանությունը պատասխանել է նախազգուշական կրակոցներով: Դրանից հետո ոստիկանությունը հետ է մղել ռուսական շարասյան ճանապարհը արգելափակած լեհերի խումբը:
Մինչ Լեհաստանում կրքեր են բորբոքվում, երեկ Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը Երեւանի Հանրապետական մարզադաշտում 4:1 խոշոր հաշվով առավելության հասավ Անդորրայի թիմի նկատմամբ: Գոլերը հեղինակեցին Հովհաննես Հովհաննիսյանը, Տարոն Ոսկանյանը, Արտակ Եդիգարյանը, Կամո Հովհաննիսյանը, հյուրերից միակ գոլի հեղինակը Ադամ Սմիթն էր: Հայաստանի հավաքականը 6 խաղից հետո 11 միավորով երկրորդ տեղում է, առաջատարը Չեխիան է, որը 6 խաղից հետո ունի 16 միավոր: 6 հանդիպում անցկացրած Ուելսն ունի 10, Չեռնոգորիան` 9 միավոր:
ՙԵվրո-2013՚-ի ընտրական փուլում հայ երիտասարդները դեռ պետք է հյուրընկալվեն Մոնտենեգրոյի ու Ուելսի հավաքականներին:

Պատրաստեց Ռ. ԹԱԹՈՅԱՆԸ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ