Ըստ մեր ունեցած տեղեկությունների` Վարդան Օսկանյանին ԱԱԾ-ում հարցաքննելու վերաբերյալ լուրը կատարյալ խուճապ է առաջացրել ՙՍիվիլիթասում՚:
Այդտեղի մեր աղբյուրը մատնանշում է, որ բազում հեռախոսային զանգեր են եղել ինչպես ԱՄՆ դեսպանատուն, այնպես էլ` Վաշինգտոն ու տաբեր եվրոպական մայրաքաղաքներ, զուգահեռաբար սկսվել է բազում փաստաթղթերի տենդագին ոչնչացումը` համապատասխան հատուկ հարմարության միջոցով: Գումարած դրան` շտապ տարբեր ՙավելորդություններից՚, այդ թվում` նաեւ կասկածելի կիբերօպերացիաների հետքերից մաքրվում են համակարգիչները: