«Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել

ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՄՐՑԱՎԱԶՔ

Արխիվ 12-16

 


ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՄՐՑԱՎԱԶՔ

ՙԻրավունք-Հետաքննության՚ 46-րդ համարում ընթերցողն ու պատկան մարմինները տեղեկացվել էին, որ ՀՀՈ ՔԳՎ Աշտարակի բաժնի քննիչ Արսեն Վարդանյանը զայրացել էր լրագրողի վրա, երբ վերջինս հերթական անգամ տեղեկացրել էր նրան, թե որտեղ է գտնվում այդ անձը, որին բերման ենթարկելու համար ամիսներ առաջ որոշում էր կայացրել հենց ինքը` Ա. Վարդանյանը: Հիշեցնենք, որ այդ քննիչի վարույթում է գտնվում` Աղավնի Մկրտչյանի կողմից դատարանում սուտ ցուցմունք տալու փաստով հարուցված քրեական գործը: Շուրջ 7 ամսվա ՙվարույթը՚ կայացել էր նրանում, որ քննիչը չարամտորեն քննությունից հեռու էր պահում հանցավոր արարքը կատարած անձին եւ այդ նպատակով անհիմն կասեցրել էր վարույթը:
Արագածոտնի մարզի դատարանը անօրինական էր ճանաչել ավագ քննիչ Ա. Վարդանյանի որոշումը` վարույթը կասեցնելու վերաբերյալ: Այդ դատաքննության ժամանակ քննիչը դատարանում բացատրություն տալուց ստել էր` հայտարարելով, թե ՙորոնվող՚ անձը մինչեւ 2012թ. ապրիլի 27-ը բացակայել էր Հայաստանից: Մինչդեռ ՙանորսալի՚ Ա. Մկրտչյանը դեռ մարտի սկզբից գտնվում էր հանրապետությունում, եւ Ա. Վարդանյանը տեղեկացված էր եղել անգամ այն մասին, որ Ա. Մկրտչյանն անհոգ ՙֆռֆռում՚ է անգամ ոստիկանության շրջակայքում…
Կարծում ենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը եւ ոստիկանապետը կպարզաբանեն, թե ինչպես է ստացվել, որ սուտ ցուցմունք տալու առնչությամբ հարուցված քրեական գործը ամիսներ շարունակ մնում է դատարանին ստող քննիչի վարույթում:         

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ