«Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել

ԻՆՉՔԱՆ ԿԱՐԵԼԻ Է ԷԼԻՏԱՐ ՇԵՆՔԵՐ ԿԱՌՈՒՑԵԼ

Արխիվ 12-16


ԻՆՉՔԱՆ ԿԱՐԵԼԻ Է ԷԼԻՏԱՐ ՇԵՆՔԵՐ ԿԱՌՈՒՑԵԼ

Հունիսի 8-ին լրացավ Ժամանակակից արվեստի թանգարանի 40-ամյակը, ինչի առիթով սպասվում է 80-ականների նկարիչների գործերի եւ թանգարանի մասին պատմող ֆիլմի ցուցադրություն:
Ասուլիսի ժամանակ տնօրեն ՆՈՒՆԵ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ նշեց, որ ժամանակին շատերը չէին հավատում թանգարանի բացմանը, սակայն կայանալուց հետո` 20 տարի շարունակ, թանգարանը միակն էր ԽՍՀՄ-ում. ՙՎերջին 20 տարիների ընթացքում էլիտար շենքեր են կառուցվում` մշակութային կենտրոնների եւ թանգարանների փոխարեն: Ունենք 2015 նմուշ, որոնցից ցուցադրվում են ընդամենը 185-ը` փոքր տարածքի պատճառով՚: Նման պայմանների պատճառով Ռուսաստանի մշակույթի փոխնախարարը հրաժարվել է Մոսկվայի Տրետյակովսկու անվան պատկերասրահից նմուշներ տրամադրել:
Իսկ նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանը հավելեց. ՙԵթե եվրոպական երկրների թանգարանների մեկ սրահում մի նմուշ է ցուցադրվում, ապա Ժամանակակից արվեստի թանգարանում` միանգամից 30-ը, բայց չէ± որ թանգարանը մեր հոգեւոր սնունդն է: Եթե ուզում ենք զբոսաշրջիկների հոսքը շատանա, ապա պայմաններ է պետք ստեղծել: Ինչքա±ն կարելի է էլիտար շենքեր կառուցել՚:
Իսկ մշակութաբան Ռուբեն Անգալադյանը նշեց, որ արվեստը մշտապես շարժման մեջ է գտնվում. ՙՈրքան մեծ ծավալներ է կյանքն ընդգրկում, այդքան էլ արվեստն է զարգանում: Մենք դեռ այն ժամանակ պետք է հասած լինեինք այն բանին, որ թանգարանը մեծ շենք ունենար: Եթե մինչ այժմ չունենք, ուրեմն հիմա է եկել այդ պահը: Չի կարելի բնակելի շենքի առաջին հարկում արվեստի գլուխգործոցներ պահել: Նշանակում է, որ ինքներս մեզ չենք հարգում՚:

Ռ. Թ.

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ