«Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել

ՙՙՙՙԲՀԿ-Ն ՉԻ ԳԱԼՈՒ ՈՐԵՎԷ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ՚

Արխիվ 12-16


ՙԲՀԿ-Ն ՉԻ ԳԱԼՈՒ ՈՐԵՎԷ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ՚

ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու, ԱԺ պատգամավոր ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԸ հայտարարել է, որ կուսակցության դիրքորոշումը համատեղ կառավարման եւ որեւէ պաշտոն չվերցնելու վերաբերյալ չի փոխվել եւ չի փոխվելու: ՙԻսկ մինչեւ ո±ր մակարդակին է դա վերաբերվում եւ հնարավո±ր է, որ համատեղ կառավարմանը չմասնակցեն նաեւ այն պետծառայողները, ովքեր եւս ԲՀԿ-ից են՚,- հարցով դիմեցինք պարոն Ուրիխանյանին, ով նշեց հետեւյալը. ՙԵս այդ հարցին արդեն պատասխանել եմ ու նշել, որ եթե ինչ-որ անհատներ կան, որ ինքնուրույն որոշումներ են կայացնում, դա իրենց խնդիրն է, իսկ կուսակցությունը դիքորոշումը չի փոխել եւ համատեղ կառավարման մեջ կարող ենք լինել միայն այն դեպքում, եթե կկարողանանք իրականացնել մեր քաղաքական կուրսը, կաշկանդված չլինենք նախապայմաններով: Ես սրանից դուրս որեւէ այլ պատասխան տալ չեմ կարող եւ շարունակելով միտքս պետք է ասեմ, որ մենք ուզում ենք իրականացնել այն ամենը, ինչը խոստացել ենք մեր ընտրողներին եւ կատարել այն, ինչը կբերի  որակական փոփոխությունների մեր երկրի, ազգի համար: Որեւէ այլ նկատառումներից ելնելով համատեղ կառավարում ԲՀԿ-ն այս պարագայում չի տեսնում եւ չի գալու որեւէ պայմանավորվածության, որեւէ պետական պաշտոնյայի մնալ-չմնալու հետ կապված՚:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ