Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու

ԱՅՍՊԵՍ ՈՒՐԱԽ ԱՊՐՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՀԱՐԱԶԱՏ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Արխիվ 12-16


ԱՅՍՊԵՍ ՈՒՐԱԽ ԱՊՐՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՀԱՐԱԶԱՏ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Ինչպես տեղյակ է, այսպես ասած, սերիալասեր հասարակությունը, մայիսի վերջից ՙՇանթ՚ հեռուստաընկերության եթերում ցուցադրվում է ՙԱնծանոթը՚ հեռուստասերիալը: Դա հերթական հեռուստասերիալն է, որին անդրադառնալու որեւէ ցանկություն չունեինք, սակայն համացանցում հայտնվել է մի տեսահոլովակ, որտեղ համադրված կադրերը վկայում են այն մասին, որ հայկական արտադրության այդ հեռուստասերիալը նույնությամբ կրկնում է թուրքական սերիալին:
Նույնն են տեսարանները, նույնն են երկխոսությունները, նույնն է նույնիսկ նկարահանման ռակուրսը: Այդ տեսահոլովակը համացանցում բուռն քննարկումների առարկա է դարձել: ՙՇանթ՚ հեռուստաընկերությունն ունի իր բացատրությունը. միեւնույն` միջազգային ձեւաչափի սցենարի հիման վրա նկարահանվել են թե° հայկական ՙԱնծանոթը՚, թե° թուրքական ՙԷզել՚-ը: Այսինքն` ՙԿոմս Մոնտե Քրիստո՚ վեպի մոտիվներով սցենարը երկու երկիրն էլ բերել են մեկ այլ աղբյուրից: ՙՀայկական Ժամանակի՚ լրագրողի հարցին ի պատասխանª ՙՇանթ՚ հեռուստաընկերության փիառ մենեջեր ԼԻԱՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ մասնավորապես նշել է. ՙԵրկու հեռուստասերիալներն էլ նկարահանվել են միեւնույն ձեւաչափի հիման վրա, հետեւաբար, նմանություններն անխուսափելի են եւ ընդունելի՚: Բայց մի±թե դա նշանակում է, որ ամեն ինչ պետք է նույնությամբ կրկնվի: ՙԱյն դեպքերում, երբ օրիգինալը (որից նաեւ թուրքերն են օգտվել) այնքան հաջողված է, որ կրկնելը շահեկան է, ապա, իհարկե, կրկնվում է: Եթե մենք ավելի հետաքրքիր լուծում ենք գտնում, եւ դա դեմ չէ ֆորմատին, ապա օգտագործում ենք մերը՚: Չնայած, ինչպես նշել է Լ. Մարտիրոսյանը, սցենարը ձեռք են բերել շվեդական մի ընկերությունից, սակայն յուրաքանչյուր սերիան ավարտվելուց հետո նշվում էª սցենարի հեղինակ` Էդուարդ Զորիկյան: Սցենարիստի դերը օրիգինալ սցենարը հայկական իրականությանը համապատասխանեցնելն է. ՙՆա օրիգինալ սցենարի կառուցվածքը փոխելու իրավունք չունի: Սցենարական լուծումները պետք է նույնը մնան՚: Այսինքն` ստացվում է, որ նա պետք է փոխի ընդամենը հերոսների, քաղաքների անունները... Այ քեզ սցենարիստ... Ի դեպ, այդ սցենարով սերիալներ են նկարահանվել նաեւ Արգենտինայում, Բրազիլիայում, Մեքսիկայում...
Թերթի թղթակիցը զրուցել է սերիալի գլխավոր դերակատար ՍԱՐԳԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ, ով հպարտությամբ նշել է, որ ինքը թուրքական սերիալի թուրք դերասանից, ով ՙիսկի դերասան էլ չէ, մոդել է՚, երեք անգամ լավ է խաղում... Հետաքրքիր է իմանալ, թե այդ ինչպես է դերասանը չափել, որ հենց երեք անգամ ավելի լավ է խաղում, իր ասած, մոդելից: Ապա նա շարունակում է իր խոսքը վերջին շրջանում որոշ երգչուհիների կողմից լայն տարածում գտած` արվեստը սահմաններ չի ճանաչում կարգախոս-ծակ փիլիսոփայությամբ. ՙԱրվեստը, եթե նույնիսկ թուրքական է, կարծում եմ` կապ չունի մեր ընդհանուր թշնամանքի հետ... Դա Մոնտե Քրիստոյի մոտիվներն են, ոչ թե Աթաթուրքի պատմությունը...՚: Ահա թե ինչ, մնացել էր միայն, որ Աթաթուրքի պատմությունը ներկայացնեինք թուրքական մոտեցմամբ: Չնայած թուրք դերասանի խաղը նրան դուր չի եկել, սակայն, ըստ նրա, ՙամենալավ ստացվածը թուրքականն է, ամենամեծ ռեյտինգ բերել է թուրքականը: Այսինքն` իրենց ռեժիսորները բավականին լավ մասնագետներ են՚:
Ի դեպ, Հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրվող  հեռուստասերիալներից մեկի մասին շատերն են գովասանքի խոսքեր շռայլում` հատկապես նշելով պրոֆեսիոնալ դերասանների լավ խաղը: Մեծ ջանքերի գնով օրերս փորձեցի նայել սերիաներից մեկը, բայց այդ յուրահատուկ տանջանքին դիմացա երեք-չորս րոպե: Երկու տղա հիվանդանոցի դռանը սպասում էին ինչ-որ տղամարդու, սակայն այդ տղաներից մեկը հեռացավ այդտեղից: Մի քիչ անց հիվանդանոցից դուրս եկավ այդ տղամարդը եւ հարցրեց, թե որտեղ է մյուս տղան... Մի խոսքով` պարզվեց, որ ԴՆԹ-ի ստուգումը հաստատել էր, որ երկու տղան էլ այդ տղամարդու որդիներն են: Սակայն տղամարդը չէր հիշում, թե ովքեր են տղաների մայրերը, եւ այդ մասին հարցրեց նրանց... Ահա այդպես, այդպիսի բարքեր...
Արդեն գրել ենք այն մասին, որ հեռուստաընկերությունները ցանկանում են պարտադիր կա°մ լացացնել, կա°մ ծիծաղեցնել հեռուստադիտողներին: Ընդ որում, նրանք հիմնականում շատ անհաջող ձեւով կապկում են արտասահմանյան, հատկապեսª ռուսական հաղորդաշարերը: Առայժմ ավարտելով այս թեման` ներկայացնենք ՙՇանթ՚ հեռուստաընկերության մեկ օրվա հեռուստածրագրից մի քանի հաղորդումներ: Ահավասիկ. ՙԱվտոշքերթ՚, սերիալներ` ՙՍիրել կրկին՚, ՙԲանակում՚, ՙԱնուրջներ՚, ՙԱնծանոթը՚, ՙՎերվարածներն ընտանիքում՚, ՙԴել Մոնտեի ժառանգները՚: ՙԿանխիկ հումոր՚, եւ այլն: Ընդ որում, սերիալները եւ, օրինակ, ՙԿանխիկ հումորը՚ կրկնվում են առնվազն երկու անգամ:  
Այսպես ուրախ էլ ապրում ենք մեր հարազատ Երեւանում...

Կույտը մշակեց ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ