Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու

ՙՙՙՙՙՙՙԻՆՉՈՒ ԵՆ ԳՈՐԾԱԴՈՒԼԻ ԴԻՄԵԼ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԸ

Արխիվ 12-16

ԻՆՉՈՒ ԵՆ ԳՈՐԾԱԴՈՒԼԻ ԴԻՄԵԼ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԸ

Ինչպես հայտնի է, 2012թ. հունիսի 11-ին փաստաբանները իրականացնելու են մեկօրյա գործադուլ: ՙ Հանգստյան՚ այդ օրը, սակայն, խոստանում է լինել անհանգիստ, քանի որ գործադուլը պետք է դիտարկվի որպես բողոքի ակցիա ՀՀ վճռաբեկ դատարանի կամայականությունների դեմ:
Փաստաբանների պալատի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությունից այնքան էլ պարզ չէ, թե ինչպիսի պահանջներ են ներկայացվելու եւ ում են դրանք ուղղված լինելու: Ճիշտ է, հայտարարությունը սկսվում է ՙՀՀ վճռաբեկ դատարանի հարգելի դատավորներ՚ հարգալից դիմելաձեւով, սակայն, հուսով ենք, որ մեր փաստաբանները այնքան էլ միամիտ չեն, որպեսզի ապօրինությունները վերացնելու համար դիմեն օրինախախտներին: Իսկ ապօրինությունը, ըստ փաստաբանների, կայանում է նրանում, որ Վճռաբեկ դատարանի երկու պալատի դատավորներն էլ անհիմն ու առանց պատճառաբանության վերադարձնում են ներկայացված վճռաբեկ բողոքները:
Ըստ փաստաբանների` ՙՎճռաբեկ դատարանի ներկայիս գործելակերպը, այդ ատյանի կողմից ստեղծած իրավական անորոշությունը եւ անթափանցիկությունը բացասական տպավորություն են ստեղծում հասարակության մոտ դատական համակարգի մասին:
Ավելին, հետաքննություն եւ նախաքննություն իրականացնող մարմինների, ինչպես նաեւ դատախազության արատավոր գործելակերպի, ինչպես նաեւ` առաջին եւ վերաքննիչ ատյանների դատարաններում տիրող անընդունելի վիճակի, դատավարական բոլոր փուլերում հետզհետե սաստկացող համատարած խախտումների համար պատասխանատվությունը, մեր համոզմամբ, նույնպես կրում է Վճռաբեկ դատարանը…՚:
Ինչո±ւ ընտրեցինք հայտարարության այդ հատվածը:
Պատասխանն ակնհայտ է. ՙՎճռաբեկ դատարանին ր եւ նրա պալատների բոլոր դատավորներին ձեռք է տալիս վերը նկարագրված իրավիճակը՚: Այս համոզմունքը մենք ներկայացրել էինք դեռ երկուսուկես ամիս առաջ` ՙԻրավունքի՚ մարտի վերջին համարում`  
ՙԱյ քեզ խորհուրդ, այն էլ` ՙարդարադատության՚՚ վերտառությամբ հոդվածում, որում մասնավորապես նշել էինք. ՙԻնչ վերաբերում է Սահմանադրական դատարանին, ապա ավելորդ չէ նշել, որ Վճռաբեկ դատարանը թքած ունի նրա որոշումների եւ եզրակացությունների վրա եւ վճռաբեկ բողոքները վերադարձնում է քաղաքացիներինª ղեկավարվելով իր քմահաճույքով...՚:
Այնպես որ, կարծում ենք, որ իրավիճակը շտկելու համար փաստաբանները չպետք է դիմեին ՙմեղադրվողներին՚, եթե, իհարկե, չկա մտադրություն նախապատրաստվող ակցիան դարձնել հերթական ազգային ավանդույթ…

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ