Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու

ՙՙՙՙՙՙՙՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆԸ ՎՍՏԱՀ Է, ՈՐ ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԻՆ ՊԵՏՔ Է ՊԱՇՏՊԱՆԵԼ

Արխիվ 12-16

ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆԸ ՎՍՏԱՀ Է,
ՈՐ ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԻՆ ՊԵՏՔ Է ՊԱՇՏՊԱՆԵԼ


Երեկ ՙՀայացք՚ ակումբում ՙԺառանգություն՚ կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի պաշտոնական այցի մասին:
Քլինթոնը առաջարկում է Հայաստանին խորացնել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները, ինչը, ըստ Ստյոպա Սաֆարյանի, անշուշտ Հայաստանի շահերից է բխում: Հայաստանը Ստյոպա Սաֆարյանի կարծիքով պարտավոր է սեփական շահերից բխող հարաբերություններ հաստատել թե° ԱՄՆ-ի, եւ թե° Ռուսաստանի հետ:
Իսկ ինչ վերաբերվում է վերջերս Արթուր Սաքունցին մարդու իրավունքները պաշտպանելու գործում պարգեւատրելուն, ապա Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ նա ընդհանուր առմամբ այն մարդկանցից է, ով գտնում է, որ եթե Հայաստանում իրավունքների վիճակը վատ է,  ապա դրա մեղավորը ոչ միայն իշխանությունն է, այլ նաեւ իրավապահ դաշտը: Ստյոպա Սաֆարյանը այնքան էլ գոհ չէ Հայաստանում իրավապաշտպանության վիճակից,  որովհետեւ շատ հաճախ տեսնում է, որ ամեն մի իրավունքի խախտում չէ, որ դառնում է նաեւ ցուցադրության առարկա, բայց նրա կարծիքով, ով   զբաղվում է իրավապաշտպանությամբ, զբաղվում է նվիրումով: ՙՄեր երկրում այնքան քիչ մարդ կա գործ անող, որ ես պիտի շնորհավորեմ նրանց՚:
Համասեռամոլների խնդրի լուծման համար իրավապաշտպանը իրավունք չունի նայելու, թե դիմացինը ով է: ՙԴուք իրավունք ունեք որոշել շփվել, թե` ոչ նման մարդկանց հետ, իսկ իրավապաշտպանը դրա իրավունքը չունի: Եթե նա դրան նայում է, ապա նա իրավապաշտպան չի, հետեւաբար պետք է նորմալ վերաբերվել՚: Ստյոպա Սաֆարյանը վստահ է, որ համասեռամոլներին պետք է պաշտպանել, այլ ոչ թե վառել: ՙԵս կարծում  եմ, որ, եթե նրանց նկատմամբ ֆիզիկական կամ այլ բռնության վտանգ կա, ուրեմն նրանց պետք է պաշտպանել: Այնուամենայնիվ, եթե Արթուր Սաքունցը ներկայիս կարծրատիպերի պայմաններում ունի այդ համարձակությունը կատարելու այն, ինչը բնորոշ է իրավապաշտպանին, ես պետք է ասեմ շնորհակալություն, որովհետեւ շատերը դա չեն անի՚:

ԱՆՈՒՇ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ