Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու

ՙՙՙՙՙՙՙՀՀՇ-ԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ ՉԱՐԴԱՐԱՑԱՆ

Արխիվ 12-16

ՀՀՇ-ԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ ՉԱՐԴԱՐԱՑԱՆ

Վերջին օրերին ադրբեջանական սադրանքները մեր սահմաններում խլեցին 4 հայ հերոս զինվորների կյանք: Մերոնք էլ շանսատակ արեցին ադրբեջանցի 25 ասկյարի:
Այս իրադարձությունները խուճապի մատնեցին ՀԱԿ-ի կոորդինատոր Լեւոն Զուրաբյանին, որն անմիջապես սկսեց խոսել, որ իբր ստրատեգիական բալանսը փոխվում է հօգուտ Ադրբեջանի. ՙԱյն, ինչի մասին մենք բազմիցս հիշեցրել ենք, որ ստրատեգիական բալանսը փոխվում է հօգուտ Ադրբեջանի, ինչը գնալով բարձրացնելու է Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների հավանականությունը, փաստորեն մեր այդ կանխատեսումն արդարանում է՚: Թե որտեղի±ց Լեւոն Զուրաբյանի բորբոքված ուղեղում ծնվեց եզրակացություն Ադրբեջանի գերակշռության մասին այն դեպքում, երբ վերջիններս 25 դիակ են թողել մեր սահմանների վրա:
Իսկ ինչ վերաբերում է կանխատեսումներին, ապա ժամանակին Լեւոն Զուրաբյանը եւ նրա առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն ամեն ինչ արեցին, որպեսզի թուլացնեն Հայաստանի տնտեսությունը եւ նվազեցնեն ազգաբնակչությունը, հետեւաբար զորակոչիկների եւ բանակում ծառայողների թիվը: Եթե մինչեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության գալը Հայաստանում տարեկան ծնվում էր մոտ 80 հազար երեխա (օրինակª 1990թ. ծնվել է 79 882 մարդ), ապա Լեւոնի հակահայկական իշխանության տարիներին այդ թիվը կիսով չափ նվազել է, հասնելով 40 հազարի շրջակայքը: Այսօր բանակ զորակոչվողները կամ ծառայողները ծնվել են 1993-1994թթ., երբ ծնունդների թիվը կազմեց համապատասխանաբար 59 041 եւ 51 143 մարդ: Հավանաբար հենց հաշվի առնելով իրենց իսկ իշխանության տարիներին հակահայկական տեռորի տխուր արդյունքները, ՀՀՇ-ականները կանխատեսում էին, որ Ադրբեջանը կունենա ստրատեգիական գերակշռություն: Սակայն ՀՀՇ-ականների կանխատեսումները, իսկ գուցե հույսերը, այդպես էլ իրականություն չդարձան, քանի որ չնայած վերջիններիս վնգստոցների եւ հայոց բանակի դեմ հակաքարոզչության արշավի, հայ զինվորի բազուկը ջախջախեց եւ միշտ էլ ջախջախելու է թշնամուն:

ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ
ՍԻՄ կուսակցությունը խորապես ցավակցություն է հայտնում հայրենիքի պաշտպանության համար զոհված զինվորների հարազատներին: Հավերժ փա¯ռք:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ