Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու

ՙՔՐԴԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԲԱՎԱԿԱՆ ՀԱՎԱՆԱԿԱՆ Է՚

Արխիվ 12-16

 

 

ՙՔՐԴԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԲԱՎԱԿԱՆ ՀԱՎԱՆԱԿԱՆ Է՚

Հյուսիսային Իրաքյան Քրդստանի ղեկավար Մեսուդ Բարզանիի նախաձեռնությամբ ինքնավարությունը Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում հատուկ պաշտոնական ներկայացուցչություն է հիմնել: Թե ինչպիսի± քաղաքական զարգացումներ կարելի է սպասել Թուրքիայի համար շրջադարձային այս իրադարձությունից հետո, պարզեցինք թուրքագետ ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՑ.
-Մերձավոր Արեւելքում ընթացող զարգացումներն այնպիսին են, որ կարծում եմª երբեւէ կամ մոտ ժամանակներս քրդական պետության ստեղծումը բավական հավանական է: Այս բոլոր զարգացումները տանում են հենց դեպի այդ լուծումը: Քուրդ ժողովուրդը, որը այս տարածաշրջանում ապրող բազմամիլիոն ժողովուրդ է, վաղ թե ուշ իրավունք է ունենալու իր պետականությունը ստեղծել:
- Հայաստանի վրա ինչպե±ս կանդրադառնա Հյուսիսային Քրդստան պետության ստեղծումը:
- Մեզ համար այդ հարցը հատկապես հետաքրքիր է Թուրքիայում տեղի ունեցող զարգացումների համատեքստում, թե այդ օրինակը կամ այդ հավանական պետության ստեղծումը ինչպե±ս կազդի քրդական հարցի եւ քրդերի շրջանում տեղի ունեցող զարգացումների վրա: Կարծում եմ, որ այսօր Թուրքիայում քրդերը, ճիշտ է, ոգեւորված են Հյուսիսային Քրդստանի գոյությամբ, եւ իրենք իրենց համար օրինակ են, բայց այսօրվա Թուրքիայում գնալով ավելի շատ գերիշխում է այն միտքը, որ Թուրքիայի քրդերը ոչ թե պետք է անկախանան, այլ տարածքային ամբողջականության սահմաններում  ձեռք բերեն լայն ինքնավարություն: Գնալով այս գաղափարը ավելի մեծ ծավալներ է ընդունում եւ ունի նաեւ որոշակի հասարակական, տնտեսական, քաղաքական այլ շարժառիթներ: Մի կողմից էլª անպայման Հյուսիսային Քրդստանի էլ ավելի հասունացումը դեպի պետություն դառնալուն ոգեւորիչ նշանակություն է ունենալու Թուրքիայի քրդերի որոշակի հատվածի վրա եւ նրանց ավելի է դրդելու դեպի անկախ Քրդստան ստեղծելու գաղափարին:
- Իսկ որքանով շահավետ կլինի Հայաստանի համար Թուրքիայից Քրդստանի առանձնացումը:
- Ճիշտն ասած, սա մի քիչ բարդ է այս պահին պատկերացնել, սակայն մենք պետք է հաշվի առնենք, որ եթե հանկարծ ստեղծվի Մերձավոր Արեւելքում պետություն, ուրեմն արտաքին ճակատում կունենանք մի նոր թիրախ, որի հետ պետք է մշակենք եւ ձեւավորենք մեր հարաբերություններըª ելնելով Հայաստանի արտաքին շահերից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ