«Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել

ՙԶԱՆԳ ՏՎԵՔ, ԹՈՂ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆԻ՚

Արխիվ 12-16

ՙԶԱՆԳ ՏՎԵՔ, ԹՈՂ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆԻ՚

Հուլիսի 19-ին, Արցախում տեղի կունենան նախագահական ընտրություններ, որի հետ կապված ՙՍոցիոմետր՚ անկախ սոցիոլոգիական ընկերության տնօրեն ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ անց է կացրել հարցում: Այս կապակցությամբ ԼՂՀ նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը լրատվամիջոցներից մեկում նշել է, որ պարոն Ադիբեկյանը կոպիտ խախտում է կատարել, հարցման ընթացքում հարցնելով ռեսպոնդենտի անունը, հեռախոսահամարը: Այս կապակցությամբ պարոն Ադիբեկյանը նշեց. ՙԻնքը այդ առումով անգրագետ է եւ չգիտի հարցումներ անցկացնելու տեխնոլոգիաները ինչպիսին են: Բացի այդ ոչ բոլորն ունեն հեռախոսահամարներ, որ մենք վերցնենք, եւ հետո համար տալը կամավոր է, իսկ հարցումն ավարտելուց հետո մենք զգուշացնում ենք ռեսպոնդենտին, որ հարցաթերթիկը ստուգելու կամ բացթողումների համար տրամադրեք որեւէ մի հեռախոսահամար, որպեսզի շտկենք կամ ստուգենք հարցաթերթիկը՚:
Հնարավոր համարո±ւմ է արդյոք սոցիոլոգը, որ մինչ հայաստանյան նախագահական ընտրությունները, ԲՀԿ-ն, այնուամենայնիվ, կփոխի իր դիրքորոշումը եւ սատար կկանգնի գործող նախագահին` հարցին պատասխանեց. ՙԱյդ հարցով զանգ տվեք Ծառուկյանին, թող ինքը պատասխանի, ես Ալեքսանդր Իսկանդարյանը չեմ, ու չեմ կարող որոշ քաղաքագետների տեղը խոսեմ: Ես կարող եմ ասել, թե ինչպես կվերաբերվեն նրանց, եթե սատարեն կամ չսատարեն կամ ինչ հետեւանքներ կթողնեն՚:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
ԼՂՀ նախագահական ընտրությունների հետ կապված, հունիսի 8-ին, ժամը 13:00-ին, ՍԻՄ ՙԱզդակ՚ ակումբի հյուրն է ՙՍոցիոմետր՚ ընկերության տնօրեն Ահարոն Ադիբեկյանը` Բակո Սահակյանի գործունեության գնահատականը Արցախի հանրային կարծիքի կողմից թեմայով:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ