ԿԱՐԵՆ ԱՎԱԳՅԱՆԸ ՏԵՂՅԱԿ ՉԷՐ
Արխիվ 12-16![]()
ԲՀԿ-ն դուրս գալով կոալիցիայից զրկվեց ԲՀԿ-ական առողջապահության նախարար ունենալու հնարավորությունից եւ իր տեղը զիջեց ՀՀԿ-ին: Իսկ վերջին շրջանում մի շարք բլոգներ եւ լրատվամիջոցներ լայնորեն քննարկվում եւ կանխատեսումներ են անում, թե ով է լինելու առողջապահության նախարարը նորընտիր կառավարությունում: Արծարծվում է նաեւ Աժ ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՀԿ երիտթեւի նախագահ ԿԱՐԵՆ ԱՎԱԳՅԱՆԻ անունը, մինչդեռ վերջինս զարմացած է ու չի լսել նման խոսակցություններ. ՙԻ±նչ են ուզում նշանակել: Ես որեւէ ինֆորմացիա չունեմ՚: Իսկ թե ո±վ կարող է կանգնած լինել այս թյուր տեղեկություններ տարածելու հետեւում, վերջինս ավելացրեց. ՙԱնգամ նման լուրեր չեմ կարդացել, որ հիմա էլ փորձեմ ինչ-որ բացատրություն տալ, նույնիսկ չգիտեմ որտեղ է նման բան գրված՚:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
