«Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել

ԹՈՒՐՔԸ` ԱՐՀԵՍՏԱԾԻՆ ԱՌԱՍՊԵԼՆԵՐԻ ԳԵՐԻ

Արխիվ 12-16

ԹՈՒՐՔԸ` ԱՐՀԵՍՏԱԾԻՆ ԱՌԱՍՊԵԼՆԵՐԻ ԳԵՐԻ

Ադրբեջանական դիվերսիոն խմբերի հարձակման արդյունքում իրենց իսկ տված զոհերի մահերը, Ադրբեջանը ձեւակերպել է որպես ինքնասպանություններ, մահեր հիվանդության հետեւանքով, ինչպես նաեւ այլ աբսուրդի թատրոն հիշեցնող պատճառներ վերագրելով: Ադրբեջանական իշխանությունների եւ իր հիվանդ հասարակության հագեկան վիճակի եւ մարտական գործողությունների արդյունքում սպանվածների մահվան խեղաթյուրող լուրեր տարածելու մասին ՙԻրավունք՚-ը զրուցեց հոգեբան ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆԻ հետ.
-Իմ կարծիքով իրենց համար մարտավարություն է, որը վաղուց են որդեգրել: Ընդհանրապես տարիներ շարունակ իրենք ուզում են ձեւավորել թույլ հայի կարծրատիպ, որ հայը ի±նչ կարող է անել, հայը ոչ կռվել գիտի, ոչ հաղթել: Այժմ, եթե իրենք ներկայացնեն, որ հայկական կողմի գործողությունների արդյունքում, հայ զինվորի կրակոցից իրենք զոհեր են տվել, դա կարծրատիպը կխախտի: Իսկ իրենք ամբողջ հանրությանը վերջին տարիներին դաժանորեն ՙստերիոտիպացրել՚ են հայի մասին ամենաբացասական երանգներով: Օրինակ, ինձ հայտնի են հետազոտություններ, որտեղ ադրբեջանցու, թուրքի կերպարը մեզանում եւ հայի կերպարը իրենց մոտ սարերի ու ձորերի տարբերություն կա: Իրենց մոտ հայի նկատմամբ մի տեսակ կենդանական ատելություն կա ու արհամարանք: Տեղի ունեցածը հայի ուժեղ գործողության արդյունք է, եւ եթե իրենք  հիմա այդպես են ներկայացնում, ապա դրանով կոտրում են այն կարծրատիպը, որով այդ ատելության շունչը, թույնը անընդհատ պահում են իրենց հանրության մեջ: Իհարկե, ատելությունն ավելի կմեծանա, եթե իրենք տեսնեն, որ մերոնց մարտական գործողությունների արդյունքում իրենք զոհեր են տվել, բայց ատելությամբ ոչ մի բան չի լինի, մինչդեռ թույլ կերպարի կարծրատիպը մեծ վտանգ կհասցնի: Իմ կարծիքով սա է պատճառը, որ իրենք սարսափում են իրերը ներկայացնել այնպես ինչպես որ է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ