Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild

ԵՍ ԱՅԴ ԴԵՊՔԻ ՀԵՏ ՈՉ ՄԻ ԿԱՊ ՉՈՒՆԵՄ

Արխիվ 12-16

ԵՍ ԱՅԴ ԴԵՊՔԻ ՀԵՏ ՈՉ ՄԻ ԿԱՊ ՉՈՒՆԵՄ


Հայտնի պարուսույց ՍՈՖԻ ԴԵՎՈՅԱՆԻ ավտոմեքենայի վթարից հետո ՙՄերսեդեսի՚ վարորդը դեպքի վայրից դիմել էր փախուստի: Սակայն վթարի վայր ժամանած Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները նկատել են նրան փախուստի դիմելիս:


Ոստիկանների հարցին ի պատասխան ՙՄերսեդեսի՚ վարորդը հայտնել էր, որ ինքը նշված վթարի հետ կապ չունի, իսկ իր մարմնի վրա եղած հետքերը Նոր Նորքում տեղի ունեցած ինչ-որ ծեծկռտուքի արդյունք է: Իսկ ավելի ուշ վթարի վայր են ժամանել Սոֆի Դեւոյանի ամուսինն ու որդին, ովքեր պատմել եմ« որ ՙՄերսեդեսը՚ գալիս էր իրենց հետեւից, որպեսզի տեղափոխեր ՙԶվարթնոց՚ օդանավակայան: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ՙՄերսեդեսի՚ վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության, եւ պարզվել, որ նա մեքենան վարել է ոչ սթափ վիճակում:
Երբ զանգահարեցինք Սոֆի Դեւոյանին` կատարվածը եւ իր վարորդի արարքը մեկնաբանելու համար, վերջինս միայն ասաց, որ ինքը ոչնչից տեղյակ չէ, եւ որ իր հետ այդ դեպքը կապ ունի այնքանով, որ վթարված մեքենան իրենն է եղել. ՙԻ±նչ ինֆորմացիա կարող եմ Ձեզ տալ, երբ ինքս էլ ոչնչից տեղյակ չեմ եղել: Ես այդ դեպքի հետ ոչ մի կապ չունեմ, այնքանով կապ ունեմ, որ դա եղել է իմ մեքենան: Ես օրենքի մարդ եմ, օրենքով ինչ հասնում է, այդ էլ անում են: Ես մեքենայի մեջ չեմ եղել, իմ վարորդը մեքենայով ավտովթարի է ենթարկվել: Ես ի±նչ կարող եմ ասել կամ անել: Ցավում եմ կատարվածի համար, բայց ի±նչ կարող եմ անել՚:
ՙԻրավունքի՚ հետ զրույցում Տիկին Դեւոյանը պարզաբանեց. ՙՃիշտ է, վարորդը երկար տարիներ չէր աշխատում մեզ մոտ, բայց ինքը շատ կարգին անձնավորություն էր, եւ ես նրան դեռ խմած չեմ տեսել՚:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ