Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild

ՙՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՙԵՐԻՏԱՍԱՐԴԱՆՈՒՄ՚ Է

Արխիվ 12-16

ՙՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՙԵՐԻՏԱՍԱՐԴԱՆՈՒՄ՚ Է


Հունիսի 4-ին, Եղվարդում հայտնաբերվել էին մարտի 21-ից հետախուզվող 19-ամյա մի երիտասարդ եւ նույն տարիքի մի աղջիկ:

Ջահել այդ հանցագործները մեղադրվում են ավազակության եւ անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավելու մեջ:

Õ™
ԱՖՐՈԴԻՏԵԻ՚ ՙԱՊՈԼՈՆՆԵՐԸ՚ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Մայրաքաղաքի Տերյան փողոցում գտնվող ՙԱֆրոդիտե՚ գիշերային ակումբի մոտ ծեծկռտուք էր տեղի ունեցել հունիսի 4-իª ժամը 6-ի սահմաններում: Միջադեպը ՙհրավառվել՚ էր կրակոցներով: Ոստիկանությունից հայտնի է դարձել միայն, որ այդ գիշեր Ավան թաղամասի բնակարաններից մեկից բերման էր ենթարկվել 26-ամյա մի երիտասարդ:


ՔԻՄԻԿՈՍԸ

Նալբանդյան գյուղի բնակիչ Անուշավան Գեւորգյանը բռնվել էր` բենզինով եւ քիմիական այլ միացություններով թմրամիջոց պատրաստելու պահին: Նա բերման է ենթարկվել ՙՄուրոյի գոլ՚ կոչվող դաշտից, որտեղ ծավալել էր քիմիական իր փորձերը: Վերջիններիս մասին իրավապահներից շատ ավելի ՙլավ՚ էր տեղյակ եղել Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի գյուղապետ Գրիգոր Մկրտչյանը:  Թղթակիցներից մեկի հետ զրույցում, արձագանքելով այն տեղեկություններին, որ Անուշավան Գեւորգյանը հիմնական ժամանակն անցկացրել է վերը նշված վայրում եւ զբաղվել թմրանյութի արտադրությամբ, նա ասել էր. ՙԸնդամենը երկու քար է եղել դրած, կրակ են վառել այդ միացությունը պատրաստելու համար: Հեռվից զուռնի ձենը ուժեղ է գալիս՚:
Անուշավան Գեւորգյանն ազատամարտիկ էր եւ վերջերս էր ազատվել քրեակատարողական հիմնարկից: Գյուղապետը պատմել էր նաեւ, թե` ՙԵրկու տարի առաջ եկան, մի երկու պլանի քոլ գտան, բռնին տարան խեղճ տղուն նստեցրեցին: Ցանել էր, բայց չէր ծախում իրա համար էր ցանել: Կռվող տղա է, իր համար էր օգտագործում՚:
55-ամյա Անուշավանը ամուսնացած է եւ ունի 1 տղա:


ՎԵՐՋԻՆԸ ՉԼԻՆԻ...

Օրերս կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն բերման է ենթարկվել 19-ամյա մի երիտասարդ, ով պոռնկագրական բնույթի կայք էր ստեղծել:
Մամուլի տեղեկություններով, բերման ենթարկվածը մայրաքաղաքի ակումբներից մեկի 19-ամյա բարմենն է: Նա իր կայքում պոռնկագրական բնույթի նյութեր էր տեղադրել, իսկ կայքի գովազդն արել էր սոցիալական ցանցերի միջոցով` ներկայացնելով այն որպես ՙհայկական առաջին պոռնոկայք՚:

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ