Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild

ՙՌԴ ԿՈՄԿՈՒՍԻ ՂԵԿԱՎԱՐՆ ԷԼ Է ՄԱՐԴ

Արխիվ 12-16

ՌԴ ԿՈՄԿՈՒՍԻ ՂԵԿԱՎԱՐՆ ԷԼ Է ՄԱՐԴ


Օրերս Կիսլովոդսկում հոսպիտալացված, Ռուսաստանի Կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովին հատուկ ինքնաթիռով Միներալնիե Վոդիից տեղափոխել են Մոսկվա:

Ըստ որոշ աղբյուրների, այժմ բժշկական հսկողության տակ գտնվող ՌԴԿԿ առաջնորդը սրտի կաթված է ստացել, մինչդեռ ՀԿԿ խմբակցության առաջին քարտուղար ՌՈՒԲԵՆ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ պնդում է, որ ոչ մի լուրջ բան չկա. ՙԳենադի Անդրեիչի առողջական վիճակը մենք չէ, որ պետք է գնահատենք, կամ մենք չէ, որ պետք է բժշկական եզրակացություն տանք: Իմ ունեցած տվյալներով ճնշման բարձրացում է տեղի ունեցել եւ այժմ բժիշկների հսկողության տակ է եւ կարգավորվում է: Առաջիկա մի քանի օրում նա կվերադառնա աշխատանքի: Մարդը մարդ է մնում, յուրաքանչյուր առողջ մարդն էլ կարող է մի պահ գա, որ ճնշման բարձրացում ունենա: Այնպես որ, նա էլ շարքային մարդ է, հետո ինչ, որ Ռուսաստանի Կոմկուսի ղեկավարն է՚:
Փաստորեն, ըստ Ռ.Թովմասյանի, ստացվում է, որ Գենադի Անդրեիչին ուղղակի ինքնաթիռով տեղափոխել են մի վայրից մյուսը ճնշումը չափելու համար, իսկ լրատվամիջոցները դրանից մեծ աղմուկ են բարձրացել: Չլինի Միներալնիե Վոդիում ճնշման ապարատի դիֆիցիտ է սկսվել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ