Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild

ՙԾՆՈՂԸ ՄՆՈՒՄ Է ԾՆՈՂ

Արխիվ 12-16


ԾՆՈՂԸ ՄՆՈՒՄ Է ԾՆՈՂ

Օրերս Մալաթիայի հայորդաց տան թատերական դասարանի ավագ խումբը Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի ԱՐԵՎԻԿ ՍԱՆԹՐՈՍՅԱՆԻ ղեկավարությամբ ներկայացրեց ամերիկացի  դրամատուրգ Դել Մարի ՙՄնացյալը լռություն է՚ պիեսը: Պատանի դերասանների խաղից հանդիսատեսը հուզված էր ներկայացման սկզբից մինչեւ վերջ:
Բարկ եւ Լյուսի Կուպերների բնակարանը բանկը առգրավել էր, ու ամուսինները հայտնվել էին փողոցում: Նրանք հույս ունեին, որ զավակները, որոնց համար ամբողջ կյանքում ոչինչ չեն խնայել, մեծացրել ու կրթություն են տվել, մի փոքրիկ անկյուն կգտնեն ծնողների կյանքի վերջին տարիները միասին անցկացնելու համար: Բայց  ֆինանսապես ապահով զավակները ծնողներին խնամելու  ժամանակ ու նյարդեր ծախսել չեն ցանկանում. մորն ուղարկում են ծերանոց, իսկ հորը` Կալիֆոռնիայում բուժվելու:
Ա. Սանթրոսյանի հետ զրույցում պարզեցինք, որ այս ներկայացումը բեմադրել է, որպեսզի ներկայացման մեջ զբաղված պատանի դերասանները հասկանան, թե ինչ բան է ծնողը. ՙՏեսնում եմ հուզված աչքեր, հուզված արտահայտություններ, ուրեմն` ինչ-որ բանի հասել ենք՚:
Ա. Սանթրոսյանը չբացառեց, որ հրավերների դեպքում ներկայացումը կխաղան մեծ բեմերում. ՙԱմեն տարի այսպիսի լավ ներկայացումներ արել ենք, բավականին մեծ խաղացանկ ունենք: Մյուս հայորդաց տներն են մեզ հաճախ հրավիրում՚: Մի բան հստակ է` այս ներկայացումով կմասնակցեն ՙՆռան հատիկ՚ մանկապատանեկան փառատոնին, որին մասնակցում են յոթ տարի: Տիկին Սանթրոսյանը հավաստիացրեց, որ 1974 թվականից զբաղվում է մանկական ռեժիսուրայով եւ երեխաների հետ աշխատում է մեծագույն սիրով:
- Գրեթե քսան տարի է` աշխատում եմ Մալաթիայի հայորդաց տանը եւ բավականին մեծ սերունդ եմ տվել:
- Ձեր դուստրը` Տաթեւ Ղազարյա±նն էլ Ձեր սանն է:
- Տաթեւն արդեն ինքնուրույն մարդ է, պրոֆեսիոնալ դերասանուհի, ամեն դեպքում` մեզանից է ծնվել, մեր գեներն են: Բացի այն, որ ես դերասանուհի եմ, եղբայրս` Արմեն Սանթրոսյանը, դերասան է, այդ ամենը եկել է մեր հորից` ժողովրդական դերասան Պարույր Սանթրոսյանից:
- Ո±րն էր ներկայացման գաղտնիքը, որ հանդիսատեսն այդքան հուզված էր:
- Նուրբ լարերի վրա ճնշում չեմ գործադրել, թեման ինքնին հուզիչ էր, երաժշտությունը շատ լավն էր եւ, վերջին հաշվով, մեծահասակների կյանքն էր ներկայացվում: Գուցե երեխաների անկեղծ, անմիջական խաղից, ճիշտ մտածված բեմադրությունից, ճիշտ հարաբերություններից: Յուրաքանչյուր կերպարն իր տեսակով ճիշտ էր. Նելլին հազիվ մեծահասակ ամուսին էր գտել, վախենում էր` ծնողների պատճառով ամուսինը թողնի իրեն: Մյուս տղան կնոջն է գերի, փոքր տղան ՙդալի-դոլի՚ է. մի կին է ճարել ու ապրում է: Յուրաքանչյուրն իր տեսակի մեջ ճիշտ Է, բայց ծնողը մնում է ծնող:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ