ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր

ՙԵՐԿՆՔՈՒՄ ՆՈՐ ՀՐԵՇՏԱԿ Է ՀԱՅՏՆՎԵԼ՚

Արխիվ 12-16


ՙԵՐԿՆՔՈՒՄ ՆՈՐ ՀՐԵՇՏԱԿ Է ՀԱՅՏՆՎԵԼ՚

ՙԼուսինեն մեզ հետ չէ հիմա... Բայց նրա ձայնը մենք կլսենք երկնքից, այնտեղ` երկնքում, նոր հրեշտակ է հայտնվել՚: ՙԵրբ Լուսինեն երգում է ՙՍուրբ-սուրբը՚, ամբողջ հրեշտակները բազմությամբ իջնում են Մայր Աթոռ ու փառաբանում Աստծունª իր այդ երգեցողության ու նրան ի վերուստ տրված շնորհի համար՚:
Այդպես էր արտահայտվել ժամանակին ԼՈՒՍԻՆԵ ԶԱՔԱՐՅԱՆԻ մասին Կաթողիկոս Վազգեն Առաջինը, ով իրականացրեց Լուսինեի ցանկությունը, եւ երգչուհու մարմինն ամփոփվեց Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցու մոտ:
Նա երգում էր աղոթքի նման, նրա ձայնը զարմանալիորեն ճիշտ, նրբորեն եւ խորաթափանց կերպով կարողանում էր հաղորդել հայկական հոգեւոր երգեցողության ամբողջ խորությունը: Ճակատագիրը նրան կապեց Խորեն Պալյանի հետ, նրանց փոխադարձ սերը, ստեղծագործական եւ մարդկային բարեկամությունը դարձավ առանձնահատուկ Լուսինեի կյանքում...
Հունիսի 1-ին Լուսինե Զաքարյանը կդառնար 75 տարեկան, նրա երկրային բացակայությունից անցել է քսան տարուց ավելի ժամանակ, սակայն նրան ճանաչողների համար անմահ է նրա լուսավոր կերպարն ու անմահ ձայնը: Եվ հենց այդ օրն այն շենքի պատին, որտեղ բնակվել է Լուսինեն, ամրացվեց երիտասարդ քանդակագործ Հայկ Թոքմաջյանի ստեղծած քանդակը: Բացման արարողությանը ներկա էին մայրաքաղաքի մտավորականներ, Մայր Աթոռի, ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչներ, պարզապես երգչուհու երկրպագուներ:
Լուսինե Զաքարյանի եւ Խորեն Պալյանի ընկերներից մեկը պատմեց, որ մի անգամ Լուսինեն, ՙՕրորոցային՚ երգողների գրքույկում տեսնելով իր, ապա Գոհար Գասպարյանի անունը, ասել էր. ՙԻնչպես կարելի է նման բան անել. Գոհար Գասպարյանը միշտ առաջինն է՚:

ՍՎԵՏԼԱՆԱ ԱՎԱԳՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ