Տասնհինգուկես տարի է անցել այն պահից...
Արխիվ 12-16![]()
ԵԽԽՎ-ի` մեր ընտրությունների առնչությամբ զեկույցի վերաբերյալ մի զարմանալի դիտարկում արել է ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ: Այն է, որ բանավոր խոսքում սրանք մի գլուխ գովում են մեր ընտրությունները, իսկ տեքստի մեջ զետեղում են մեր ՀՀՇ-ականների տված ձեւակերպումները, այսպես ասած` լրիվ ՙքոփի-փեյսթի՚ տարբերակով, ու դա հատկապես վերաբերում է ընտրողների ցուցակներին. ՙԵս հրավիրել եմ, որպեսզի գան, ստուգեն եւ համոզվեն, որ հայաստանյան ընտրացուցակները թերեւս ամենաորակյալներից մեկն են Եվրոպայի ողջ տարածքում՚: Դե ինչ, խոշոր հաշվով, ԵԽԽՎ-ն ու նման հիմնարկությունները միշտ են կրկնակի չափանիշներով առաջնորդվում եւ աճպարարություն անում, սակայն այս անգամ մեզ դրականորեն զարմացրին իշխանությունները: Պարզվում է, որ պաշտոնական Երեւանը չի էլ արձագանքելու զեկույցին: Դե ինչ, վաղուց ժամանակն է այդ ժուլիկ կառույցների պատրաստած թղթերը գնահատել ուղիղ այնքան, ինչքան արժե դրանց թուղթն ու թանաքը:
Որոշ շրջանակներ, փորձելով շահարկել կառավարության հետաքրքրությունը բարձր տեխնոլոգիաների նկատմամբ, զարմանալիորեն առաջ են տանում տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն ստեղծելու գաղափարը: Դե, պարզ է բուռն ցանկություն ունեն հարկատուի փողի հաշվին ձրիակերություն անել: Բայց սրա վերաբերյալ զարմանալիորեն դիպուկ բնութագրում է տվել տեղեկատվական անվտանգության փորձագետ, հայտնի բլոգեր ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ. ՙՕրը մի երկու ԶԼՄ-ից զանգում են, հարցնում են` պետք է արդյոք ՀՀ-ում բացել ՏՏ ոլորտի նախարարություն: Ես չեմ հասկանում, պարզ չի±, որ ՀՀ-ում չինովնիկների գերաճի դեպքում նախարարությունները պետք է կրճատել, այլ ոչ թե նորը բացել: Պետությունը ավելի լավ կանի հարկային բեռը իջեցնի ու էլ ընդհանրապես չխառնվի ՏՏ ոլորտի մեջ՚:
Մեզ անզարմանք չթողեց եւ ՕԵԿ-ական պատգամավոր ԻՇԽԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ. ՙՕԵԿ-ի բոլոր 170 հազար անդամները հոգով ու մտքով ՕԵԿ-ականներ են՚: Զարմանալի է, եթե հոգով ու մտքով են, ապա ինչպես պատահեց, որ դրանց կեսից պակասն է քվե տվել հարազատ կուսակցությանը, ինչը մղել էր Արթուր Բաղդասարյանին կուսակիցներին մեղադրել, թե ընտրակաշառք են վերցրել: Իսկ միգուցե ՙհոգով ու սրտով ՕԵԿ-ականը՚ հենց այդպիսի±ն է` ուրիշի բաղ ու բաղչան ջրող:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ