Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից

ՙԲԺՇԿԱԿԱՆ ՍԽԱԼ, ԹԵ ՃԱԿԱՏԱԳԻՐ

Արխիվ 12-16

ՙԲԺՇԿԱԿԱՆ ՍԽԱԼ, ԹԵ ՃԱԿԱՏԱԳԻՐ

Ֆիզկուլտուրայի դասին ձախ ազդրի կոտրվածք ստացած 17-ամյա Մարիամ Մացակյանը երկու օր անց մահացել էր Աբովյան քաղաքի հիվանդանոցում: Ըստ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի, ՙԱբովյան՚ բժշկական կենտրոնի ղեկավար Արթուր Պետրոսյանը նշել էր` ՙՀստակ չենք կարող ասել, թե պատճառը որն է… Մայիսի 20-ին` առավոտյան 6-ի սահմաններում ի հայտ է եկել ճարպային էմբոլիան, վիճակը ծանր է եղել, ռեամոբիլով Երեւան տեղափոխել չի հաջողվել՚: Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում հարուցվել է քրեական  գործ  եւ իրականացվում է նախաքննություն:

ՙՄԻԱՅՆԱԿ՚ ԴԻԱԿ

Մայիսի 22-ին, ժամը 14:11-ին ահազանգվել էր, որ Երեւանի Օհանովի փողոցի 2-րդ շենքի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը եւ Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը իրավապահ մարմինների ներկայությամբ բացել են բնակարանի դուռը: Հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է 46-ամյա Սեդրակ Սաֆարյանի դին: Մահվան ժամանակի եւ պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում:

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ